▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանը կարող է տրամադրել և' 3 միլիարդ, և' 30 միլիարդ, և' 300 միլիարդ պարգևավճար, քանի դեռ․․․

Փաշինյանը կարող է տրամադրել և' 3 միլիարդ, և' 30 միլիարդ, և' 300 միլիարդ պարգևավճար, քանի դեռ․․․ Արեգ Սավգուլյան

***

Լրագրող Փայլակ Ֆահրադյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Պատգամավորները՝ 3 մլն, նախարարները՝ 6-7 մլն դրամի պարգևավճար են ատացել։ Սա ուղղակի ծաղր է սեփական ժողովրդի նկատմամբ։ Հայաստանում բազմաթիվ ընտանիքներ կան, որտեղ երեխաներն անգամ ձմեռային հագուստ ու կոշիկ չունեն. երկրում բազմաթիվ աղքատ ընտանիքներ կան, բայց հերոս հարկատուն պիտի կերակրի միայն պատգամավորներին ու նախարարներին։
Թող օրենսդիրի ու գործադիրի անդամները միլիոնավոր դրամներ պարգևավճար ստանան, դուք էլ բավարարվեք դատարկ ու ոչինչ չասող սրտիկով»:

***

«Դուք հիշեցի՞ք՝ ինչքան պարգևավճար եք ստացել»,- ճեպազրույցի ժամանակ դիմելով ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին՝ հարցրեց լրագրողը. «Մոտավորապես, 6-7 մլն դրամի կարգի՝ հարկերը հանած, բայց ճշգրտված կներկայացնեմ հայտարարագրում: Ընդ որում, սա հավելավճար է, որը հանրության աչքին երևալու է որպես միանվագ գումար, որը տրամադրվել է նախարարին, բայց սա ամբողջ տարվա աշխատանքի դիմաց ես համարում եմ վարձատրություն»,- ասաց Գալյանը:

***

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, անդրադառնալով  նախարարների պարգևավճարների թեմային ու պատասխանելով հարցին՝ Դուք անձամբ ինչքա՞ն եք ստացել, ասաց. «Այս պահին չեմ հիշում՝ ինչքան եմ ստացել, ընթացքում կհիշեմ, կասեմ, բայց ամեն դեպքում այդ ինֆորմացիան գաղտնի չէ. դրա մասին տեղեկատվությունը, բաց և հասանելի, կարող եք տեսնել իմ տարեկան հայտարարագրում»:

***

«Որպես փոխնախարար՝ ինչքա՞ն պարգևավճար եք ստացել և ինչպե՞ս ծախսեցիք ստացած միլիոնավոր դրամները»,- ճեպազրույցի ժամանակ լրագրողը հարց ուղղեց Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանին։ «Թե ինչքան եմ ստացել՝ դա անձնական տվյալ է։ Կհայտարարագրեմ և իմ աշխատավարձի վերաբերյալ տեղեկատվությունն առաջիկայում սահմանված կարգով կհրապարակվի»,- ի պատասխան ասաց փոխնախարարը։

Կարդացեք նաև՝ «Փաշինյանը «հույժ գաղտնի» որոշմամբ շուրջ 3 միլիարդ դրամ է բաժանել է իշխանականներին»․ Լիա Սարգսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее