▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանը հայտարարեց, որ ինքը ՀՀ լիարժեք վարչապետ է դարձել, երբ Պրահայում Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում

Փաշինյանն ԱԺ–ում հայտարարեց, որ ինքը ՀՀ լիարժեք վարչապետ է դարձել 2022թ–ի հոկտեմբերի 6–ից, երբ Պրահայում Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում

Նա փորձեց լսողներին համոզել, որ այդ քայլով ինքը ոչ թե ճանաչել է Արցախն Ադրբեջանի կազմում այլ, իր բառերով ասած, դարձել է ՀՀ առաջին ղեկավարը, որ ճանաչել է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։

Նա դա շատ կարևոր ու շրջադարձային քայլ է համարում, որովհետև միշտ այդ ինքը «ֆորտպոստային» երկրի ղեկավար էր։
«2022–ի հոկտեմբերի 6–ին ես ճանաչել եմ ՀՀ տարածքային ամբողջականությունը` հասկանալով, որ այն պարփակված է հարևանների տարածքային ամբողջականության ճանաչմամբ»։

Դիտեք նաև՝

«Ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, այլ գտել ենք Հայաստանի Հանրապետությունը»,- ԱԺ-ում իր եզրափակիչ ելույթում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«ՀՀ-ն երբեք միջազգային իրադրություններին և իրավիճակներին, տարածաշրջանային հնարավոր խնդիրներին այնքան պատրաստված չի եղել, ինչքան այսօր: Դրա ամենակարևոր արտահայտությունը խաղաղության գործընթացի դինամիկան է Ադրբեջանի հետ, Թուրքիայի հետ ակտիվ երկխոսության գործընթացն է․․․մեր միջազգային հեղինակության աներկբա և աննախադեպ բարձրացումը։ Հայաստանի վրայով բալիստիկ հրթիռներ չեն հռչում: Հայաստանի վրայով թռչում են օդանավեր այն քանակությամբ, որ Հայաստանի պատմության մեջ երբեք չեն թռել»,- ասաց Փաշինյանը:
Նշենք, որ նրա ելույթի ժամանակ դահլիճում միայն ՔՊ-ականպատգամավորներն էին։

Ելույթն՝ ամբողջությամբ՝ տեսանյութում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее