▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանը չի խորշում ծիծաղելի լինելուց. քաղտեխնոլոգը` «Վարչաբենդի» և սրտիկների մասին

Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

Փաշինյանը չի խորշում ծիծաղելի լինելուց. քաղտեխնոլոգը` «Վարչաբենդի» և սրտիկների մասին

Ես կարծում եմ` այդ «Վարչաբենդի», սրտիկներ անելու թեմաներն ուղղված են երիտասարդությանը, որովհետև իրենց ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Նիկոլ Փաշինյանը բավականին ցածր վարկանիշ ունի երիտասարդության շրջանում, -ԱրմենիաSputnik–ի հետ զրույցում ասել է Վիգեն Հակոբյանը։

«Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, շատ դժգոհ է իր թիմից, այն իրեն ոչ մի բան չի բերում։ Դրա համար ստիպված է այս տարիքում նման բաներով զբաղվել։ Հանուն իշխանության պահպանման նա որևէ կոմպլեքս չունի»։

Ավել վաղ Փաշինյանը հայտնել էր, որ հունվարի 30-ին ելույթ կունենա իր երաժշտական խմբի հետ, որին տվել էր «Վարչաբենդ» անվանումը։

Դիտեք նաև՝ 

Մեխանիզմները, որոնք կարող են ազդել ընտրությունների արդյունքների վրա, ՀՀ իշխանությունները կիրառելու են, այդ թվում օգտագործելով մոլդովական սխեմաները. քաղտեխնոլոգ

Եվրամիությունը շատ լավ հասկանում է, որ միջամտում է Հայաստանի ներքին գործերին, ԱրմենիաSputnik մամուլի սրահում ասուլիսի ժամանակ ասել է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

«Բայց ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Կայա Կալասը իրեն ապահովագրել է ասելով, թե ՀՀ–ն է իրենց դիմել, իրենք էլ օժանդակելու են «հիբրիդային պատերազմի» դեմ պայքարում։

***

Պետք է աննախադեպ շատ մասնակցություն ապահովել․ քաղտեխնոլոգը՝ ընտրություններով իշխանափոխության հասնելու մասին

▪️ՀՀ-ում իշխանափոխություն իրականացնելու համար անհրաժեշտ է խորհրդարանական ընտրություններին մարդկանց բարձր մասնակցություն ապահովել, ԱրմենիաSputnik մամուլի ակումբում ասել է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։ 

▪️Սովորական ընտրություններ չեն, դրանք գոյաբանական են լինելու։ Հենց այս ընտրություններից պարզ կլինի, թե Հայաստանը որ ուղիով կգնա կամ առհասարակ կգնա, թե ոչ։ 

▪️Հենց իշխանության համար են այս ընտրությունները գոյաբանական, քանի որ իշխանությունը կորցնելու դեպքում նրանք բոլոր լծակները կկորցնեն։ 

▪️Ընդդիմության համար սա լեգիտիմ շանս է՝ իշխանափոխություն իրականացնելու, բայց ուժերի հարաբերակցություններից է կախված՝ ինչ իրավիճակ կստեղծվի։ Այնպես անել, որպեսզի մասնակցությունը շատ ակտիվ լինի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее