▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Փաշինյանը ծախու լրագրող է եղել․ լավ կլինի շորթման ենթարկվածներն այդ մասին խոսեն»․ Հայկ Մամիջանյան

«Ինձ համար շատ ծիծաղելի էր Փաշինյանի երեկվա ասածը։ Մարդը, որ իր երգերի տակի քոմենթներին անձամբ պատասխանում է, կարևորագույն հայտարարություններից մեկի մասին երե՞կ իմացավ։ Երեկվա ասածը հերքում չէր, աբսուրդ էր»,- այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի երեկվա այն հայտարարությանը, թե ընդդիմադիր խմբակցությունում կա ավանդույթ` ծրարով գումար ստանալու։ «Մինասյանի այդ հայտարարության նպատակը ոչ թե այն էր, որ տարբեր շրջանակներ իրենց էժանագին թելեգրամներով փորձեն դրանով թիրախավորել Մինասյանին կամ Հանրապետականին, դա արվում էր, որ իրենց մասին ստեր չգրելու, իրենց ընտանիք չմտնելու համար Փաշինյանին մնացած փող տվողներն էլ դրա մասին խոսեն, իսկ այդպիսիք շատ-շատ են։ Դեռ ուշ չէ, բոլոր այն մարդիկ ովքեր այս կամ այն պատճառով ենթարկվել են այդ պրոցեսներին, իսկ դա շորթման տեսակ է, ովքեր իրենց հայտարությումբ կարող են վերահաստատել, որ Փաշինյանը սովորական ծախու լրագրող է եղել՝ լավ կլինի, որ դրա մասին խոսեն»,- հավելեց Մամիջանյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее