▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարզվել է Վարդավառի այգու արհեստական լճում հայտնաբերված 35-ամյա կնոջ ինքնությունը


ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 35-ամյա կնոջ մահվան դեպքի առթիվ, տեղեկացնում է Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:

2017թ. սեպտեմբերի 6-ին հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 16:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Վարդավառի այգու արհեստական լճում հայտնաբերվել է իգական սեռի դի: 

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Պարզվել է, որ մահացած կինը հանդիսանում է Երևան քաղաքի բնակչուհին՝ ծնված 1982թ.: Արտաքին զննությամբ կնոջ մարմնի վրա բռնության  հետքեր չեն հայտնաբերվել: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Նախնական տվյալներով՝ 35-ամյա կինը, ով բնակվել է իր տատիկի և մայրիկի հետ, ունեցել է անձնական բնույթի խնդիրներ:

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, և ձեռնարկվում անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ` կնոջ մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее