▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարզվել է ջրատարից դուրս բերված մահացած աղջկա ինքնությունը. նա 19 տարեկան էր և նոր էր ամուսնացել

Պարզվել է Երևանում՝ ջրատարի միջից դուրս բերված մահացած աղջկա ինքնությունը. նա 19 տարեկան էր, նոր էր ամուսնացել և ամուսնու հետ ծանոթացել էր համացանցով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Shamshyan.com-ը գրում է. Ոստիկանության Սևանի և Երևան քաղաքի Մալաթիայի բաժնի ծառայողները, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները պարզել են երեկ՝ սեպտեմբերի 1-ին, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Մարտիկյան փողոցի հարևանությամբ գտնվող ջրատարում հայտնաբերված աղջկա ինքնությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նա Արմավիրի մարզի Նորակերտ գյուղում գրանցված, սակայն Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղում բնակվող, 19-ամյա Նաիրա Մ.-ն էր։ Վերջինս օգոստոսի 29-ից որպես անհայտ կորած փնտրվում էր Ոստիկանության Սևանի բաժնի կողմից։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Նաիրա Մ.-ն վերջերս էր ամուսնացել և իր ամուսնւ հետ ծանոթացել էր համացանցի միջոցով։ Իսկ օգոստոսի 29-ին, կեսօրին, ժամը 12։00-ի սահմաններում, դուրս էր եկել Դդմաշեն գյողից և այլևս չեր վերադարձել։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее