▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարզեք՝ ուտում եք անորակ, թե՞ որակյալ շոկոլադ.թեստ

Համացանցում տարածում են գտել տեսանյութեր, որում ցուցադրվում են, թե ինչպե՞ս են հեշտությամբ այրվում ռուսական արտադրության շոկոլադները: Առաջին տեսանյութը՝ «Россия Щедрая Душа» շոկոլադի մասին էր, երկրորդը՝ «Алёнка»-ի:

ՀՀ ԳԱԱ էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանն այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ տեղեկատվության պակաս կա, ինչ վերաբերում է շոկոլադի այրվելուն, բնականաբար, այդպես էլ պետք է լիներ:

«Եթե դպրոցում քիմիան նորմալ սովորած լինեինք, բոլորիս համար էլ պարզ կլիներ, որ հատիկը պետք է այրվի: Հետևաբար, այրելու փոխարեն սալիկը պետք է հալեցնել ձեռքի ափի կամ գոլ ջրի մեջ: Օրինակ, եթե ձեռքի ափի մեջ արագ հալվում է և կպչում մատներին, ապա գործ ունենք կակաոյի յուղի հետ, եթե ոչ, ապա գործ ունենք արմավենու յուղի հետ: Կարող եք նաև շոկոլադե սալիկի մեկ կտոր գցել կաթի մեջ.բարձրորակ լինելու դեպքում կսուզվի, եթե ցածրորակ է, թեթև, կլողա կաթի մակերեսին: Ջրի մեջ այս թեստը չի կարելի կիրառել, քանի որ խտությունն ավելի ցածր է: Կարող ենք նաև շոկոլադե սալիկը սառցախցիկում տեղադրել.կակաոյի յուղ պարունակողը կսպիտակի, բուսական յուղ պարունակողը՝ ոչ: Կարևոր ևս մեկ հանգամանք՝ բնական շոկոլադը պետք է փայլ ունենա»,-մանրամասնեց Դավիթ Պիպոյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее