▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարզ դարձավ՝ ինչու էր դատավորը «ցրողական» վարքագիծ դրսևորում. քաղաքացին ահազանգում է

Հայցվոր Կարեն Խաչատրյանի  բաց նամակը


Երեկ 19.12.2017 թ Երևան քաղաքի Ավան և Նոր նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր տիկին Ա Դավթյանը պետք է հրապարակեր փաստացի տիրապետման հիմքով ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու վճիռը, որը նշանակված էր ժամը 17.00 ին: Հայցվոր կողմը ժամը 16.45 ից արդեն դատարանում էր:

Բոլոր նիստերը, որոնք տեղի էին ունենում թիվ 8 սենյակում, միշտ նշանակված ժամից 5-10րոպե առաջ բաց էին լինում: Այս անգամ բոլորս հայտնվեցինք փակ դռների հետևում: Ժամը ուղիղ  5-ին  տեսանք, որ նորից փակ են  դռները,  կարծեցինք  գուցե հետաձգվել է :  Մեկը իջավ  ներքևի հերթապահից  ճշտելու, որն էլ ասաց, թե հիմա կզանգի' կբացեն: Նորից մի քանի րոպե թակելուց հետո դուռը կիսաբաց արեց քարտուղարը' շվարած դեմքով: Վերջապես հայտնվեցինք նիստերի սենյակում, հետո հայտնվեց դատավոր Աիդա Դավթյանը և ասաց, որ արդեն հրապարակել է վճիռը: Մեր հարցմանը, թե հիմա կընթերցեք վճիռը, ասաց որ ստորագրենք վերցնենք վճիռը, տանը կարդանք, շատ երկար է: Դե մենք էլ, որ ասում է հարգարժան , օրենքի գիտակ դատավորը, վերցրեցինք ու գնացինք տուն: Վճռից պարզ դարձավ, թե ինչու էր դատավորը ցրողական վարքագիծ դրսևորում:

Օրենքի գիտակ պաշտոնյաների հորդորով, մեր հաջորդ հրապարակմանը մանրամասն և ավելի հանգամանալից կներկայացնենք, մեղմ ասած,տարօրինակ վճիռը:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее