▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարտադիր լսելու համար․․․Ալիևն ու թուրքական հեռուստատեսությունը՝ «Զանգեզուրի միջանցք»-ի մասին

Ադրբեջանը վերածվում է Եվրասիայի կարևոր տրանսպորտային հանգույցներից մեկի։ АПА-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Ես նաև չեմ կասկածում, որ «Զանգեզուրի միջանցքը» մոտ ապագայում կունենա մայրցամաքները կապող ամենակարևոր տրանսպորտային հանգույցի դերը»,- ասել է նա:

Հավելենք, որ օրերս նաև թուրքական առաջատար հեռուստաալիքներից մեկով են խոսել թեմայի մասին, որի վերաբերյալ պատմաբան Արթուր Եղիազարյանը գրել է․ «Թուրքական հեռուստատեսությամբ՝ «Զանգեզուրի միջանցքի»-ի մասին։ Թուրքական հայացք։

Պարտադիր լսելու համար։ Ցավոք, թուրքերը կարողանում են երկարաժամկետ ծրագրերի մասին մտածել և տասնամյակներով իրենց բոլոր քայլերը միտված են այդ ծրագրերի կյանքի կոչմանը ...

Մեզ սովորել, և դասեր քաղել է պետք ...»։

Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее