▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարտադիր կուտակային համակարգը հետաձգվել է այլ առաջարկներ դիտարկելու համար. Մանե Թանդիլյան

 

 

 

 

 

 

 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը վերջերս Կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը մինչև 2019 թ.-ի հուլիսի 1-ը հետաձգելու առաջարկ էր ներկայացրել` օրենքը լրամշակելու համար: Այս մասին, այսօր՝ մայիսի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Մանե Թանդիլյանը։

«Առաջարկում եմ հետաձգել ու վերանայել այն դրույթները, որոնք քաղաքացիների համար ընդունելի չեն»,-նշեց Մանե Թանդիլյանը:

 

 

 

 

 

 

 

Ըստ նախարարի`  իրենք արդեն օրենքի նախագծի մշակման հետ կապված խելամիտ առաջարկներ են ստացել, որոնք կարելի է դիտարկել:

Հարցին՝ խնդիրներ չե՞ն լինի՝ հաշվի առնելով, որ համակարգն արդեն մի քանի տարի գործում է, նախարարը պատասխանեց. «Խնդիրները լուծելի են, ու հենց դրա համար է քննարկում անհրաժեշտ, անհրաժեշտ է ներգրավել տարբեր մասնագետներ՝ լավագույն լուծումը գտնելու համար»:

Կարդացեք նաև`

Կուտակային համակարգ Հայաստանին պետք է. Սոցապ նախարար

Ես ապշած եմ` ու՞մ փողերն եք ներել, ու՞մ եք ներել. Մանե Թանդիլյան

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее