▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարույր Սևակի տուն -թանգարանի տնօրինությունը պատասխանում է Լիանա Զուրաբյանին

​​​​​​​

Օրեր առաջ Asekose.am-ը մի հոդված էր հրապարակել`«Պարույր Սևակի որդու արարքը զայրացրել է Լիանա Զուրաբյանին» վերնագրով, որում ասմուքնողը նշում էր, որ Սևակի որդին` Արմեն Ղազարյանը, չի ցանկացել իր և սևակասերների առաջ բացել  տուն-թանգարանի դռները: Ատորև ներկայացնում ենք Պարույր Սևակի տուն-թանգարանի  տնօրինության պատասխանը Լիանա Զուրաբյանին` առանց խմբագրման: 

«Զանգակատունը   ամենայն  հայոց  բանաստեղծներից  մեկի՝ Պարույր Սևակի   հայրենի  գյուղը  ավելի քան կես դար  արդեն   մեր  ժողովրդի   ուխտատեղի այցելավայրերից  մեկն է:Ավելի քան կես դար, քանի որ   Մեծ  բանաստեղծը, Մեծ  հայը,  Մեծ   քաղաքացին ու հայրենասերը  իր  եղերական  մահից  դեռ   շատ առաջ    դարձել էր  իր հարազատ  ժողովրդի  պաշտամունքը:Գյուղում  գտնված  պահերին  չէր դադարում  նրա  երկրպագուների  (խմբերով) հոսքը:Այսօր  էլ  հայ  մտավարժ   մանուկից  մինչև  Հանրապետության առաջին   այրը  խոնարհումով  և մեծ  ակնածանքով են այցելում  բանաստեղծի  հայրենի  գյուղի  ամենագողտրիկ   մասում պապենական  հողակտորի  վրա իր իսկ  ձեռքերով  կառուցած տունը  և  հուշաթանգարան:Գալիս  են հոծ  խմբերով  աշակերտներ,  ուսանողներ, անհատ այցելուներ  աշխարհի բոլոր  մայրցամաքներից:Նրանց  բոլորի մեջ  բնականաբար  խոսում է  մեծ  բանաստեղծին հոգևոր  հաշվետու լինելու  բնական մղումը,  նրանով լիցքավորվելու և  իրեն հայ զգալու  ցանկությունը:Հ.  Թումանյանը հիշվում է  բոլորի  կողմից  ոչ  միայն  ամենայն  հայոց   բանաստեղծ,  այլև  ամենայն  հայոց  թամադա:Նրա  հյուրընկալության և  հյուրասիրության  կենսաձևի   հարազատ  ժառանգորդն էր  Պ. Սևակը:Թե՛  Երևանում, թե՛   հայրենի գյուղում   նրա տան դուռը  օրինիբուն  բաց է եղել  բարեկամների,  ծանոթ-անծանոթների  առաջ:Իր  գրչակից  ընկերներից  մեկի  հուշ-վկայությամբ, երբ ինքը  մի քանի րոպեով  այցելել է բանաստեղծին՝  ինչ-որ  հարց  քննարկելու,  դռան և  հեռախոսի  զանգերն ու այցելությունները  ժամեր  հետո են թույլ  տվել անդրադառնալու այդ  հարցին:Քիչ  սրտնեղած,  բայց  մտահոգված  նա դիմում  է  բանաստեղծին ասելով.

   _Պարույր  ջան,  էսպես  աշխատել  չի լինի,  դու զոհում ես այս  այցելություններին քո  ստեղծագործական ոսկի  րոպեները:

  Ի  պատասխան  լսում է.

  _ Ջանս,  տունը  տուն չի, եթե  դուռը  ջրաղացի դուռ  չի:

   Պարույր Սևակի ընտանիքը  ամբողջովին  ժառանգել է  հայրական  օջախի  անզուգական  կենսաձևը,  այսօր նրա  հարկի  անմոռանալի  հյուրասիրության  քաղցր  հիշողությամբ ապրում են բոլոր նրանք,  ովքեր առիթ  են ունեցել այցելելու նրանց:Բոլոր  միջոցառումներին  հայրական տանը գտնվելու  ժամանակ  նրանք  սիրով են մասնակցում և  խրախուսում  այցելուներին, հյուրասիրում:

   Բանաստեղծի  որդին՝ Արմեն Ղազարյանը  հաճախ է  զանգել  թանգարանի  տնօրինությանը՝  ընդառաջելու թանգարանի  հանգստյան  օրերին    խմբերի  ընդունելու և  ուղեկցելու  բանաստեղծի  ձեռքերով  մշակված  այգում շրջելու,  առանձնատունը  դրսից  դիտելու և   շիրմաքարի  մոտ  խնկարկելու, ասմունքելու համար  (որը  հաճախ   առանձնատանը   իրենց  հանգստանալու  օրերին  կատարում են իրենք  մեծ  սիրով  և  ակտիվ մասնակիցներին նվիրում բանաստեղծի  գրքերից):

   ……………………………………………………………………………………………………………………………………………………………………………….

Այս ամենի հետ  ցավոք կարող ենք  նշել դեպքեր,  երբ  որոշ այցելուներ  չեն ընկալում  այս   վայրի  սրբաշուք  հանդիսավորությունը: Հաճախ  թանգարանի  աշխատակիցները ստիպված են եղել  սթափեցնող   դիտողություններ անելու  իրենց  գտնվելու  վայրը, այցելության  նպատակը    պատշաճ   չընկալած   այցելուների:Այդ իսկ   պատճառով  թանգարանի  տնօրինությունը   անհրաժեշտություն է  գտնում միայն աշխատակիցների  ուղեկցությամբ    հետևելու  և  ծանոթացնելու  տարածքին: Անդրադառնալով  այս  կայքում   տպված  «Պարույր Սևակի  որդու  արարքը   զայրացրել է  Լիանա  Զուրաբյանին» նյութին,  մենք այն  որակում եք այսպես՝   դիպչել  սրբության  բիբին:Պ. Սևակի  ֆոնդերը  հազարավոր միավորներով  հարստացրել է բանաստեղծի որդին՝ Արմեն Ղազարյանը,  որը  նաև  շատ զգայուն  արձագանքում է թանգարանի աշխատանքային   անգամ   թեթև  վրիպումներին  և  բնականաբար  անչափ  նախանձախնդիր է նրան  բնականոն աշխատանքային  ռիթմի   մեջ  տեսնելու  իմաստով,  հատկապես  այցելուների հետ էլ  ավելի  սիրահոժար  լինելու հարցում:

 Լ.  Զուրաբյանը  իր  նյութում  նշում է,  որ  միջադեպը տեղի է ունեցել թանգարանում   ս.թ  հունիսի 17-ին  «Պոեզիայի  օր» միջոցառմանը  իր  մասնակցությունից  օրեր անց:Միջոցառման  հանդիսավարը  ընդառաջել  է  նրա  խնդրանքին՝  հանդես գալու  մի  բանաստեղծության  ասմունքով,  բայց նա  հանդիսավարման մեջ՝  խախտելով   այդ իրավիճակում  չգրված  օրենքներ,  դարձավ  երկրորդ  հանդիսավար,  ինչպես ասում են  նման  դեպքերում՝    սեփական  կանոնադրությամբ  մտնել  այլ  եկեղեցի:Երկրորդ   այցելության  ժամանակ,  չընդունելով  թանգարանի  ընդմիջման  ժամին   համապատասխան  դռնով  շիրիմ այցելելու  թանգարանի  աշխատակիցների   առաջարկին,  նա դիմեց  իրեն  հատուկ  անկասելի  համառության  ուժին  և  խմբով  իջավ  շիրմի մոտ:Իր հավաստիացմամբ  եթե իրենք երկար  ճանապարհ էին անցել  իրենց  խոնարհումը  բերելու  մեծ  բանաստեղծի  շիրմին,  ապա  կարող էին գոնե  երկրորդ  այցելության ժամանակ  խորհրդանշական մի քանի  ծաղիկ  բերել:Իսկ եթե ինքն իր  հոգու  ու  նվիրումի ծաղիկներն էր  բերում,  ապա  ինչպես  հասկանալ, որ  շիրմաքարին իր հարգանքը մատուցում էր ո՛չ խնկարկումով, ո՛չ    ծաղիկներ դնելով, այլ  իր իսկ անձնական էջում  զետեղած այն լուսանկարով, որի առաջին չֆիքսված  կադրում ինքը նստած է շիրմաքարի  վրա, իսկ  մյուսում՝  քիչ թե  շատ ոչ ավելի  խիստ  անհարգալից դիրքով:

  P.S.    Ցավալի է, որ շատերը  անձնական, քաղացիական  բարձր  նկարագիր  չունենալով  այն  ստեղծում են մեծերի ստվերում  կանգնելով:

«Ողբամ,  սու՛տ,  և քեզ,  Եթե  քո  հագին  Դու   ճշմարտության  քղամիդ ունես…»

(Ա, 427)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее