▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարույր Սևակի որդու արարքը զայրացրել է Լիանա Զուրաբյանին

​​​​​​​

Այսօր ասմունքող Լիանա Զուրաբյանն իր ունկնդիրների հետ կրկին Զանգակատանն էր, որտեղ մի միջադեպ զայրացել է Լիանային:

«Ես փոքր ինչ բարկացած եմ և ուզում եմ, որ այլ Սևակասերներ այս խնդիրը չունենան: Ես կարծում եմ` Սևակյան շիրմաքարը ամեն պոեզիա լսողի համար սրբություն է և հատուկ վայր: Մենք, այստեղից այդքան ճանապարհ կտրելով,  հասել ենք այնտեղ, և դուռը մեր առաջ չեն բացում` ինչ է Սևակի որդին` Արմեն Ղազարյանը, հանգստանում է և աղմուկ չի ուզում լսել, այնինչ իմ ունկդիրները խոհեմ ու լուրջ մարդիկ են և շատ վրդովվեցին,դե այսքան ճանապարհ անցնեն ու հարգանքի տուրք չմատուցեն Սևակյան շիրիմին: Բնական է` իմ համառության շնորհիվ դարպասը բացվեց, բայց ցանկալի կլինի, որ ոչ մի մարդու առաջ,ով եկել է հարգի իր սիրելի բանաստեղծին, դուռը չփակվի միայն այն պատճառով, որ որդին իր ընտանիքով հանգստանում է»,- Asekose.am-ի հետ զրույցում պատմեց Լիանան:

Դե  իսկ մենք ուժ ու եռանդ ենք մաղթում երիտասարդ ասմունքողուհուն`Լիանա Զուրաբյանին, իր ազնիվ ու բարի աշխատանքի համար:  Ասմունքողը մեզ հետ զրույցում մեջբերեց Սևակի խոսքերը`«Ճշտի համար պետք է խոսել, սուտն ու կեղծիքը, անազնիվն ու քծնանքը դրանից կքչանա»,մենք էլ հավելենք որ այս աշխարհում իրոք պետք են ճիշտ խոսքի ջատագովներ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее