▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարույր Հայրիկյանը՝ Ձախ Հարութի մասին

Դիտեք նաև՝

«Տեսնես Յարութն ինչ է արել, որ բոլորն էդպէս (կամ շատերը) բացասականից են խօսում։ Երեւի մի տեղ կը տեսնեմ, կիմանամ, Վարտաքսմանս շրջանում Լոս Անջելեսում, ապա նաեւ ՆԻւ Եորքում, Փարիզում, Մարսելում, Ամստերդամում Հայաստանի ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ Զորակցութեան կառոյցներ ստեղծեցինք։ Հզոր միաւոր էր ու մեծ դեր կատարեց վախուորած սփիւռքահայրեին անկախական դարձնելու եւ ԱԻՄ-ին աջակցելու հարցում։ Երեք անգամ մեծ շուքով նշել ենք Հայաստանի ԱՆԿԱԽՈՒԹԵԱՆ ՏՕՆԸ՝ Մայիսի 28-ը։ Մի անգամ Արթուր Մեսչեանը եկաւ Բոստոնից, ԱԻՄՒ պատուաւոր նախագահ Վարագ Առաքելեանն էր գլխաւոր հիւրը։ Մասնակցում էին նաեւ սփիւռքի մշակութային գործիչները։ Յարութի մասին ասում էին, որ ինքը շատ թանկ արժեցող երգիչ է, բայց եկաւ ու մեծ խանդավառութիւն առաջացնելով մի քանի երգ կատարեց անվճար»,-գրել է ԱԻՄ ղեկավար Պարույր Հայրիկյանը ֆեյսբուքյան իր էջում՝ անդադառնալով ՀՀԿ-ի գալա համերգին Հարութ Փամբուկչյանի ելույթից հետո համացանցում տարածված աղմուկին:

Հիշեցնենք, որ Պարույր Հայրիկյանն իր գրառումները կատարում է դասական ուղղագրությամբ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее