▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պարոնա՛յք ընդդիմադիրներ, հասնում է, հասնում է բոլորիս». Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սկզբունքորեն չեմ հետևում «նորընտիր» ԱԺ նիստերին, սակայն լրատվամիջոցներից տեղեկանում եմ իշխող աղանդի պատգամավորների մտքի գոհարներին։ Այսօր նրանք հերթական անգամ չքմեղացել են, թե Արցախի անկումը, ոչ թե իրենց, այլ «նախկինների» մեղքն է, որ Հայաստանը կապիտուլյացիայի չի ենթարկվել, որ նախկինում զինվորները սոված են եղել և այլ տխմարաբանություններ։

Այն, որ այդ մարդիկ որևէ սկզբունք, արժեհամակարգ, հայրենիքի զգացողություն չունեն, պարզ է։ Բայց․․․բայց այսօր արդեն, նրանք լիիրավ իրավունք են վաստակել՝ լինելու ավելի ինքնավստահ և ցինիկ։ Խայտառակ պարտությունից, ողջ Հայաստանն ու հայ ժողովրդին նվաստացնելուց հետո, նրանք կարողացան իրենց օրակարգը թելադրել բոլորին՝ ընդդիմությանը, հասարակությանը, ժողովրդին և «հաղթեցին» ընտրություններ կոչված ֆարսով։ Այո՛, մի փնովեք նրանց և մի փնտրեք մեղավորներ՝ ԿԸՀ, ՍԴ, Ոստիկանություն, Դատախազություն, ԱԱծ, ՀՔԾ, ՔԿ, դատարաններ։
Եկեք խոստովանենք, որ խայտառակ պարտությունից հետո, Հայաստանում չձևավորվեց Արցախի կորստով իրոք հուզված, վճռական գործիչների համախմբում, ովքեր վստահ եմ, կարող էին հեռացնել ապիկար իշխանությանը։ Այնպես որ, պարոնայք ընդդիմադիրներ հասնում է։ Հասնում է բոլորիս»:

Աղբյուրը` Ավետիք Իշխանյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее