▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պարո՛ն Քոչարյան, ձեր փոքրիկի ձեռը սաղս կրակն ենք ընկել»․ Ռուբինյան

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն իր ելույթում անդրադարձավ իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև տեղի ունեցած միջադեպին՝ նշելով, որ այդ ժամանակ դահլիճում չի եղել․ «Հանդիպման էի, բացեցի հեռախոսս, տեսնեմ՝ Լևոն Քոչարյանը կանգնած է ամբողջ «Հայաստան» խմբակցության հետևում, բոլորը կենդանի պատ են կազմել, ինքն էլ հետևից հայհոյում է։ Ասեցի՝ էս ի՞նչ է եղել, ո՞վ է նեղացրել Քոչարյանի երեխուն»,- ասաց Ռուբինյանը՝ թվարկելով իրադարձությունների հերթականությունը։ «Տեսնում եմ, որ պատանի Քոչարյանը փրփրում է, ջղաձգվում է, ամբողջ «Հայաստան» խմբակցությունը մի նոր «կոլցո» օպերացիա է իրականցնում և պատանի Քոչարյանը սկսում է հայհոյել։ Տենց արքետիպային հերոս կա հայկական մշակույթի մեջ՝ պորճի լակոտ։ Գոռ Վարդանյանի կինոներում շատ հաճախ լինում է, որ հարուստի ոչ այդքան լավ դաստիարակված որդին համարում է, որ ինքն ամեն ինչից վեր է, բերանը շաղ է տալիս, հետո իր թիկնազորը գալիս ու սկսում է պաշտպանել։ Այս դեպքում որպես թիկնազոր հանդես էր գալիս Ռոբերտ Քոչարյանի անձնական օգտագործման «Հայաստան» խմակցությունը։ Այդպես է լինում այն տղաների հետ, ովքեր ոչինչ են ու իրենց պապաների անունով են ինչ-որ բաներ անում. ոչինչ մենք նրան կսովորեցնենք ճիշտ ձևը»,- ասաց Ռուբինյանը։ Նրա խոսքով՝ ընդդիմության նման պահվածքն ապօրինի գույքի բռնագանձման հետ կապված գործընթացն է։ «Պարո՛ն Քոչարյան, ըստ դատախազության, դուք եք թալանել, հետևաբար պատասխան տվեք դուք, ոչ թե ձեր փոքրիկին ուղարկեք ստեղ, սաղս ձեռը կրակն ենք ընկել։ Մի կերպ ենք մեզ զսպում, որ դաստիարակչական ապտակ դրան չհասցնենք»,- ասաց նա։

Դիտեք նաև՝

***

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանի գրառումը. «Ես ամաչում եմ, որ 7-8 տարի նույն շենքում եմ աշխատել: Ամաչում եմ ասել, որ ես ևս ԱԺ պատգամավոր եմ եղել:
Ես զարմանում եմ մեր ընդդիմության վրա. էլ ի՞նչ անեն Նիկոլն ու իր պատանդներն այդ դահլիճում, որ դուք հասկանաք՝ պիտի արագ միավորվել ու ռեալ քայլ անել: Էլ ի՞նչ:
Ժողովրդին հղում մի արեք, խնդրում եմ: Եթե ժողովրդին մնա, երազում է, որ մի ուժեղ ձեռք ուղղակի վերացնի Ազգային ժողով կոչվող այս անորակ կրկեսը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее