Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը բնապահպանական փորձաքննության կատարելագործման անհրաժեշտության վերաբերյալ հանձնարարական տվեց։ Ըստ նրա, ներկայումս գործող շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության օրենսդրական կարգավորումներում անհրաժեշտ է վերանայել ընթացիկ գործունեությունների դասակարգումը, ֆինանսավորման աղբյուրները, ժամկետները և ընթացակարգերը:
Վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ բնապահպանության նախարարին հանձնարարեց երեքամսյա ժամկետում մշակել ու կառավարության աշխատակազմ ներկայացնել հանրապետության շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ու փորձաքննության մասին օրենքում փոփոխություններ կատարելու ու բնապահպանական փորձաքննության ոլորտում ինստիտուցիոնալ, կադրային և կառուցվածքային կատարելագործմանն ուղղված առաջարկություններ։
Այնուհետև դիմեց Արծվիկ Մինասյանին «Պարո՛ն Մինասյան, երեք ամիսը շատ չի՞ մի քիչ»։ «Կարող ենք մեկ ամսվա ընթացում էլ անել, պարոն վարչապետ»,-արձագանքեց բնապահպանության նախարարը։
Կառավարության նիստում քննարկված մի քանի այլ հարցեր՝ ստորև՝ տեսանյութերով.
Կարդացեք նաև՝ Փոփոխություն՝ հանրային սննդի ոլորտում
Շատ բան կա, որ մենք պետք է պրինցիպյալ փոխենք. Վաչապետը՝ նորանշանակ մարզպետին


