Պարոն դատախազ, դիտավորյա՞լ չեք հարցաքննել Սեդրակ Առուստամյանին։ Այս մասին այսօր՝ հունիսի 16–ին, ԱԺ–ում գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հարց ուղղեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նոնա Առուստամյանը։
«Ձեր ներկայացրած միջնորդագրում ասվում է, որ Պողոսյանը գումար է ստացել Առուստամյանից եւ Մանուկյանից, բայց իմ տիրապետած տեղեկություններով, որն ավելի ստույգ է քան դահլիճում գտնվող բազմաթիվ մարդկանց տեղեկությունների, քանի որ Սեդրակ Առուստամյանը հայրս է եւ նա մինչ այժմ չի հարցաքննվել տվյալ քրեական գործով, ինչը հիմք է ինձ համար կարծելու, որ հարցաքննման արդյունքում միգուցե ձեր կողմից բերված քրեական գործի միջնորդությունը անհիմն կլիներ, անգամ պետք է արվեր առերես հարցաքննություն հորս եւ Պողոսյանի միջեւ ինչը եւս չի արվել։ Պետք է խնդրեմ, որ պատասխանը չլինի՝ դրանք գործողությունների շարք են, որ հետագայում կարվեն, բոլորս գիտենք, որ ոչինչ ձեզ չիէր խանգարում տվյալ գործողություններն անելուց հետո նույն միջնորդագրով գայիք Ազգային ժողով»,- ասաց պատգամավորը։
Մանրամասները՝ տեսանյութում