Փարիզի հանրապետական դատախազ Ֆրանսուա Մոլիսը մանրամասներ է հրապարակել Լուվրում տեղի ունեցած վերջին զինված հարձակման վերաբերյալ: «CNN Türk» -ի տեղեկացմամբ՝ դեպքի առթիվ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Մոլիսը տեղեկացրել է, որ նախօրեին Լուվրում հերթապահ զինվորների վրա երկու մաչետեով հարձակում կատարած տղամարդը Եգիպտոսի քաղաքացի է, 29 տարեկան:
Նրա անձնագրում հայտնաբերվել են 2015 և 2016թթ. Թուրքիայի մուտքի արտոնագրեր: Հայտնի է դարձել նաև, որ նա Ֆրանսիայի մուտքի արտոնագրի համար դիմում է ներկայացրել 2016թ. հոկտեմբերի 30-ին՝ Դուբայում Ֆրանսիայի հյուպատոսարանում: Նոյեմբերի 8-ին նրան մեկամսյա մուտքի արտոնագիր է տրվել: Իսկ Փարիզ է ժամանել հունվարի 26-ին:
Հիեշեցնենք, որ փետրվարի 3-ին զույզ մաչետեներով զինված անձը հարձակվել էր Լուվրի թանգարանի ստորին հարկի առևտրի կենտրոնում հերթապահող 4 ոստիկանների վրա՝ բացականչելով «Ալլահու աքբար»: զինվորներից մեկը թեթև վիրավորվել էր, իսկ ինքը՝ հարձակվող, ծանր վիրավորում էր ստացել մյուս զինվորների բացած կրակից:


