▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փարիզում Ստալինգրադի հրապարակ կա, Բրյուսելում էլ` փողոց. Շարմազանով

 

«Ելք»-ի առաջարկը` վերանվանել  Լենինգրադյան փողոցը, շատ սխալ է. չի կարելի Ազգալդյանին ու Լենինգրադը հակադրել իրար,- Asekose.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Լենինգրադը ֆաշիզմի դեմ հաղթանակի խորհրդանիշներից մեկն է, ինչպես` Ստալինգրադը: Փարիզում այսօր էլ կա Ստալինգրադ մետրոյի կայարան, նույն Փարիզում կա Ստալինգրադի հրապարակ: Բրյուսելում Ստալինգրադ ավենյու կա, իսկ իտալական Բոլոնյա քաղաքի գլխավոր պողոտաներից մեկն էլի կոչվում է Ստալինգրադի պատվին»,- հավելել է նա:

«Սա այն դեպքն է, երբ «Ելք»-ը ճիշտ կանի, որ հետևի ֆրանսիացիների և իտալացիների օրինակին և գիտակցի, որ ֆաշիզմի դեմ հաղթանակի խորհրդանիշերի վերանայումը ճիշտ ճանապարհ չէ»,- եզրափակել է Շարմազանովը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее