
Փարիզում 43-ամյա հայ տղամարդն ավտոմեքենայով փորձել է մխրճվել մզկիթի մերձակայքում հավաքված բազմության մեջ։ Միջադեպը տեղի է ունեցել երեկ երեկոյան, Փարիզի Կրետեյ արվարձանում։ Այս մասին հաղորդում է Le Parisien-ը:
Աղբյուրի փոխանցմամբ` մզկիթի շուրջ զոհեր չեն գրանցվել շնորհիվ ցանկապատի։ Վարորդն անհետացել է դեպքի վայրից, սակայն ավելի ուշ ոստիկանությունը ձերբակալել է նրան։ Նա ասել է, որ ցանկացել է վրեժխնդիր լինել Փարիզում իսլամական գրոհայինների վերջին հարձակումների համար։
Նշվում է, որ տղամարդը նախկինում քրեական պատասխանատվության է ենթարկվել մանր իրավախախտումների համար։ Այժմ նա հոգեբանի վերահսկողության տակ է գտնվում:


