▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փամբակի բուժկետն ու փոստը ժանգոտ տնակներում են

Ազատություն ռադիոկայանի հաղորդմամբ՝ Լոռու մարզի Փամբակ գյուղի մերձակայքում, Վանաձոր-Ալավերդի մայրուղուն կից, 3 ժանգոտ տնակ կա։ Դրանցում Փամբակ գյուղի բուժկետը, փոստն ու գյուղապետարանն են տեղակայված։ Գյուղապետ Սամսոն Ուլիխանյանն ասում է. «Երկրաշարժից հետո ասին՝ արագ-արագ քանդեք, որ կառուցենք... քանդեցինք ու մնացինք սենց»։

2 տարի առաջ գյուղապետը կողպել է ժանգոտած տնակի դուռն ու աշխատակազմին տեղավորել գյուղի սեփական տներից մեկում։ Այժմ համեմատաբար նորմալ պայմաններ ունեն։ Մինչդեռ՝ բուժկետն ու փոստը դեռ 30-ամյա երկաթե տնակներում են գոյատևում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее