▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պակիստանում երևացել է Ադրբեջանի դրոշով ուսումնական ինքնաթիռ, որը պետք է գնի Բաքուն

Ապրիլի 12-ին Պակիստանում երևացել է Ադրբեջանի դրոշով և ՌՕՈւ նշանով MFI-395 Super Mushshak մխոցային ուսումնամարտական ինքնաթիռ,-հաղորդում է Ռազմ.ինֆոն:Ադրբեջանը Պակիստանի հետ ստորագրել է այդ ինքնաթիռներից 10 միավոր գնելու պայմանագիր:

Ինքնաթիռի լուսանկարը հայտնվել է պակիստանյան սփոթերական կայքում, որտեղ մարդիկ տեղադրում են տարբեր ինքնաթիռների՝ իրենց արած լուսանկարները:

Ըստ հրապարակողի՝ լուսանկարն արվել է ապրիլի 12-ին Պակիստանի Քամրա քաղաքի շրջակայքում: Հատկանշական է, որ այդ քաղաքում է գտնվում Պակիստանի ինքնաթիռաշինական համալիրը, որտեղ էլ հենց արտադրում են Mushshak մխոցային ուսումնամարտական ինքնաթիռները:

Ադրբեջանի և Պակիստանի գործարքի մասին հայտնի էր դարձել 2017-ի հուլիսի 27-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее