200-ից ավելի քաղաքացիներ փակել էին Երևան-Գյումրի ավտոճանապարհի Ուջան գյուղի հատվածը: Բեռնատարների վարորդները բողոքում էին խոշոր չափի վարչական տուգանքներից, որոնք նշանակվել են ավտոմեքենան թույլատրելի քաշից ավելի բեռ բարձելու դեպքում:
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Անդրեյ Սիմոնյանի հետ հանդիեպելուց հետո նրանք համաձայնեցին բացել ճանապարհը: Պայմանավորվեցին առանձին հանդիպել պատասխանատուներին եւ հարցը քննարկել նրանց հետ:


