Փակե՛լ այդ խանութը. Նիկոլ Փաշինյանը բարկացավ կառավարության նիստի ընթացքում
Պատմեց, թե իր աշխատակազմից գնացել են խանութից առևտուր անելու, նրանց ասվել է, որ կանխիկով առևտրի դեպքում մի գին է, անկանխիկի դեպքում` մեկ այլ գին։ Սա հունից հանեց Փաշինյանին, ու նա կարգադրեց փակել տվյալ խանութը։ Նաև` հայտարարեց, որ ստուգելու է` փակվե՞լ է այն, թե ոչ։


