▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օզբիլիսի տեղափոխությունը քաղաքական մեծ ենթատեքստ ունի

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Օզբիլիսի տեղափոխությունը թուրքական ակումբ չի կարող ունենալ մարզական որևէ նպատակ: Նախ նրա համար, որ Օզբիլիսը այն խաղամակարդակի վրա չէ այժմ և դժվար է հավատալ, որ թուրքական ակումբը ի դեմս նրան մեծ համալրում է սպասում:

Սա քաղաքական  մեծ ենթատեքստ ունի: Տեսանյութը դիտելիս կարելի է հասկանալ, թե ինչ հետաքրքիր և ոչ ֆուտբոլային խաղեր են սպասվում մեզ: Հային Թուրքիայում դիմավորում են մեծ խանդավառությամբ: Սա ի ցույց աշխարհի, որ թուրքը հային չի ատել, չի ատում և պատրաստ է նույնիսկ գրկաբաց ընդունել Հայաստանի ազգային հավաքականի առաջատարներից մեկին՝ ծափողջյուններով և մնացած իր թաշախուստով: Այս տեղափոխությունից միմիայն կարելի է վախենալ, քան ուրախանալ:

Հ.Գ. Այս հիմար խաղի կուտը կերել են ոչ միայն հասարակ երկրպագուները, այլև իրենց մեկնաբաներ հռչակած մի խումբ ֆուտբոլային գիտակներ և մի շարք ֆուտբոլային չինովնիկներ՝ պաշտպան կանգնելով Արասի սուրբ գործին:

Արտակ Վահանսարյան

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее