▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ողորմելի մանիֆեստ». Լևոն Տեր-Պետրոսյան

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հոդվածը` «Առավոտ»-ին.

http://asekose.am/filemanager/uploads/Levon_ter-petrosyan.jpg

«Երեք օր առաջ կարդացի «Արցախի Հանրապետության ճակատագիրը համազգային պատասխանատվություն է» վերնագիրը կրող հայտարարությունը՝ ստորագրված չորս տասնյակից ավելի դիվանագետների, ակադեմիկոսների, պատմաբանների և մշակույթի գործիչների կողմից (mediamax.am, 25.04.2022)։

Առաջին միտքս էր՝ անմիջապես պատասխանել այդ հայտարարությանը, սակայն մի քիչ մտածելուց հետո որոշեցի հապաղել, տեսնելու համար թե ինչպիսի արձագանքների է արժանանալու այն այլոց կողմից։ Արձագանքներ չեղան, չհաշված հայտարարությանը միացած քառասունից ավելի նոր մարդկանց անունները:

Ինչևիցե, վերջիվերջո ես որոշեցի հրաժարվել հայտարարությանն անդրադառնալու գաղափարից, դա համարելով անիմաստ զբաղմունք, քանի որ նրանում կա ամեն ինչ, բացի քաղաքական մտքից։ Հոռետեսության գիրկը չընկնելու համար ինձ այլ բան չէր մնում, քան, սովորությանս համաձայն, խորասուզվել Էդգար Հովհաննիսյանի «Երևան դարձած իմ Էրեբունի», Ռոբերտ Ամիրխանյանի «Երազ իմ երկիր հայրենի», Ռուբեն Հախվերդյանի «Իմ փոքրիկ նավակ» և Էդգար Էլբակյանի «Ա՜խ լուսին, լուսին» հոգեպարար քնարերգության մեջ։

Հավատացնում եմ, այդ երգերում ազգային ոգու շատ ավելի խորքային և մնայուն գանձեր կան, քան խնդրո առարկա հայտարարությունը ստորագրած կարկառունների մտքի ազգափրկիչ փայլատակումներում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее