Դիտեք նաև՝
Life.panorama.am գրում է, որ հղիության վերջին ամսում գտնվող դերասանուհի Մարիամ Մելիքյանը նշել է, որ ամեն րոպե սպասում է դստեր լույս աշխարհ գալուն.
«Անկեղծ ասած չեմ կարող բացատրել, թե ինչ է ներսումս կատարվում: Ողջ կյանքում երազել եմ աղջիկ ունենալ ու հիմա, երբ գիտեմ, որ իմ ներսում փոքրիկ աղջիկ է ապրում, ով իմ մասնիկն է, սրտի թրթիռով անհամբեր սպասում եմ նրա աշխարհ գալուն,- պատմեց ապագա մայրիկն ու հավելեց,- հիմա մենք 36 շաբաթական ենք, այսինքն հղիության վերջին ամսում եմ գտնվում, այդ իսկ պատճառով ամեն րոպե էլ կարող է ծնվի փոքրիկս, Աստված, երբ կամենա»:
Մարիամը պատմել է, որ փոքրիկի խնամքի և հագուստի պարագաները արդեն ամբողջությամբ պատրաստ են.
«Ես ոչ մի սնահավատական մոտեցումներ չունեմ, փոքրիկս դեռ երեք ամսական էր, երբ սկսեցի նրա համար գնումներ կատարել, հիմա արդեն ամբողջությամբ պատրաստ աղջկաս ենք սպասում, այսօր էլ պետք է բերեն նրա օրորոցը, որին եւս անհամբեր սպասում եմ»,- պատմել է Մարիամը՝ նկատելով, որ գնումների հարցում իրեն օգնել են ամուսինն ու մայրիկը,- գնումների հարցում ինձ շատ է օգնել մայրիկս, իհարկե, ամուսինս եւս ինձ շատ է օգնում այդ հարցերով, արդեն նա էլ է ոգեւորությամբ սպասում մեր փոքրիկին»:
Մարիամ Մելիքյանը ասել է, որ ամուսինը սկզբում վստահ է եղել, որ որդի են ունենալու. «Իհարկե, բոլոր տղամարդկանց նման ամուսինս եւս երազում էր որդի ունենալու մասին, երբ դեռ երեխայի սեռը չգիտեինք, միշտ ասում էի, որ իմ սիրտը զգում է, որ աղջիկ է լինելու, ամուսինս էլ նեղսրտում էր՝ ասելով, որ անընդհատ չասեմ, թե աղջիկ եմ ունենալու, այլ սպասեմ, մինչեւ ճշտենք սեռը, բայց երբ տեսավ, թե ինչ ոգեւորությամբ ընդունեցի այդ լուրը, որ աղջիկ եմ ունենալու, արդեն նա էլ ոգեւորությամբ սպասում է իր դստերը»,- պատմել է դերասանուհին:
Փոքրիկի անվան հարցում Մարիամ Մելիքյանը նկատել է, որ դեռեւս տատանվում է.
«Ինձ համար շատ դժվար է անուն ընտրելը, քանի որ գիտակցում եմ, որ անունը մարդու կյանքում շատ որոշիչ դեր կարող է ունենալ, կարծում եմ ինչպես նախապես պատկերացնես փոքրիկիդ, թեկուզեւ քո իսկ պատկերացումներով նրա համար անուն ընտրես, այդպիսին էլ կլինի նա իրականում: Ես արդեն պատկերացնում եմ, թե ինչպիսին է լինելու աղջիկս, դրա համար էլ ուզում եմ նրա անունը համապատասխանեցնել իմ պատկերացումներին: Շատ էի սիրում իմ կերպարի՝ Յանայի անունը, եւ մտածում էի դստերս հենց Յանա կոչել, բայց հիմա մի քանի անունների շուրջ եմ տատանվում. Կամիլա, Ադրիանա, Սառա եւ Յանա՝ այս անունները դեռեւս մրցում են ինձ համար, բայց կարծում եմ կհաղթի Կամիլան»,- նշել է նա:
Հարցին, թե ինչպես են ինքն ու ամուսինը որոշել, որ փոքրիկը լույս աշխարհ գա Հայաստանում այն դեպքում, երբ ամուսինը ՀՀ քաղաքացի չէ, Մարիամ Մելիքյանը նշել է.
«Ես և ամուսինս ապրում ենք Հայաստանում, պարզապես, երբ դեռ մեր փոքրիկին չէինք սպասում, ամուսնուս գործի բերումով շրջում էինք տարբեր երկրներով: Իհարկե, այդ առումով տարբեր խոսակցություններ տարածվեցին, բայց ես դրանց անգամ ուշադրություն չեմ դարձնում, քանի որ իմ կյանքում հիմա այնքան լուսավոր կետ կա՝ ի դեմս դեռ չծնված բալիկիս, որ չեմ ուզում ինձ ծանրաբեռնել նման բացասական խոսակցություններով: Ես ոչ մեկին ապացուցելու ոչինչ չունեմ, ես ունեմ իմ կյանքը, ես գիտեմ, թե ինչ եմ անում, իսկ իմ ընտանիքն ու շրջապատը գիտեն, թե ինչպես և ում հետ եմ ապրում: Այս պահին ամուսինս կրկին իր գործի բերումով հաճախ է տարբեր երկրներում լինում, բայց նա իր աշխատանքները ավարտելուն պես կգա մեզ մոտ, դե իսկ բալիկիս ծնվելուց և մի փոքր մեծանալուց հետո արդեն կյանքը ցույց կտա, թե վերջնականապես ո՞ր երկրում կհաստատվենք, ինչը կրկին կախված կլինի ամուսնուս աշխատանքից»:
Մարիամը նկատել է, որ փոքրիկի ծնունդից հետո իր՝ այսպես ասած դեկրետային շրջանը այնքան էլ երկար չի տևի.
«Կարծում եմ, կառուցվածքս շուտ կվերականգնվի, քանի որ հղիության ընթացքում շատ ավելորդ կիլոգրամներ ձեռք չեմ բերել, ինչը ինձ թույլ կտա կրկին էկրաններ դուրս գալ: Բայց պետք է հատուկ շեշտեմ, որ մի որոշ ժամանակ անպայման պետք է տրամադրեմ փոքրիկիս, քանի որ երբեք չեմ թողնի, որ իմ կարիքը նա զգա, բալիկս մայրական խնամքն ու ուշադրությունը հաստատ կստանա, երբեք չեմ թողնի, որ աշխատանքիս պատճառով փոքրիկս տուժի»,- նշել է նա:
Ամբողջական նյութը` սկզբնաղբյուր կայքում