▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողջ ճշմարտությունը «Արմենոիդսի» Էդգարի և կնոջ՝ ԱՄՆ-ում դժվար կյանքի, լողավազան մաքրելու և այլնի մասին

Blognews.am-ը գրում է. «Արմենոիդսի» Էդգարն ու կինը՝ մոդել Նադեժդա Հովհաննիսյանը, 3 տարի առաջ տեղափոխվեցին ԱՄՆ։ Որոշ ժամանակ անց լուրեր տարածվեցին, թե որքան դժվար են նրանք ապրել ԱՄՆ-ում, նույնիսկ լողավազան են մաքրել ապրելու միջոց ունենալու համար։ Օրեր առաջ Էդգարն ու Նադեժդան վերադարձել են Հայաստան։ Այստեղ կմնան մոտ մեկուկես ամիս։ Կայքի հետ բացառիկ զրույցում Էդգարը պատմել է ԱՄՆ-ում անցած ճանապարհի մասին և բացահայտել ճշմարտությունը՝ կապված լողավազան մաքրելու պատմության հետ։

-Էդգար, 3 տարվա դադարից հետո Դուք և Նադեժդան վերադարձել եք Հայաստան։ Ի՞նչն է Ձեզ բերել Հայաստան։

-3 տարին լուրջ ժամանակահատված էր, որպեսզի կարողանայինք նոր կյանք սկսել՝ բնակվելով ուրիշ պետությունում։ Միացյալ Նահանգներն ինձ համար ժամանցի աշխարհում պրոֆեսիոնալ գործունեության ճիշտ հայրենիքն է։

Վերադարձի նպատակն առաջին հերթին հայրենիքի կարոտն էր։ Վերջին իրադարձությունները բավականին ազդեցություն ունեցան մեր զգացմուքնային դաշտի վրա։ ԱՄՆ-ում ես ու Նադյան մասնակցեցինք Գևորգ Շադոյանի Fashion-նախագծին, որտեղ ներկայացանք ղարաբաղյան տարազներով։ Մենք մեր մշակութային ժառանգությունը փոխանցեցինք միջազգային աուդիտորիային, ցույց տվեցինք, թե որքան ուժեղ է մեր հայրենիքը, իսկ զգեստների աճուրդի ամբողջ հասույթը տրամադրվեց զինծառայողների ընտանիքներին։

Հայաստան գալը նաև  գործնական նպատակ ունի, ֆիլմ նկարահանելու մտադրություն ունենք, սակայն այս պահին չեմ ուզում մանրամասնել, քանի որ կազմակերպչական հարցերը դեռ նախնական փուլում են։

-«Ամերիկյան երազանք» ասվածը շատ արդիական է։ Ձեր «ամերիկյան երազանքն» իրականացա՞վ։

-«Ամերիկյան երազանքն» այլ կերպ է ընկալվում, երբ լրջորեն աշխատում ես երազանքներիդ ու նպատակներիդ ուղղությամբ։ Մենք ընտրեցինք ԱՄՆ-ն, որովհետև այնտեղ կինո և երաժշտական ինդուստրիան ճիշտ է սիստեմավորված, բավականին լուրջ հիմքեր ունի, յուրաքանչուր պրոյեկտում բավականին լուրջ անձնակազմ է աշխատում, լուրջ միջոցներ են ներդրվում արդյունքի հասնելու համար։

Ինձ համար երազանք չէր նկարահանվել ամերիկյան ընկերությունների ֆիլմերում, դա պարզապես աշխատանքի շարունակություն էր։ Ես դեռևս քիչ քայլեր եմ արել այնտեղ, սակայն այդ քիչ քայլերով էլ ինձ շատ ամուր եմ զգում։ Մենք հնարավորություն ստացանք ընդգրկվել «SAG-AFTRA» ընկերության մեջ և աշխատել հոլիվուդյան ամենամեծ հեռուստաընկերությունների հետ։ Ինձ համար պատասխանատու էր ամերիկյան ֆիլմերում խաղալ հայի դեր, խաղալ հոլիվուդյան պրոֆեսիոնալ դերասանների հետ։

-ԱՄՆ մեկնելուց որոշ ժամանակ անց լայն տարածում գտավ Ձեր հայտարարությունն այն մասին, որ օվկիանոսից այն կողմ շատ դժվար ճանապարհ եք անցել, երբ նոր էիք մեկնել, ամենատարբեր աշխատանքեր եք արել՝ սկսած լողավազան մաքրելուց։ Շատերի համար անհասկանալի էր Ձեր ընտրությունը, որովհետև Հայաստանում թեև հնարավորությունները սահմանակափակ են, բայց Դուք ապահովված էիք. թե՛ Դուք, թե՛ Ձեր կինը աշխատանք ունեիք։ Ձեզ համար արդարացվա՞ծ է այն ճանապարհը, որ անցաք։

-Դժվար ճանապարհ անցնելու վերաբերյալ շատ նրբություններ համապատասխանում են իրականությանը, բայց կան շատ բաներ, որոնք ուղղակի տեղ են գտել ռեալիթի շոուում։ Մեզ համար հետաքրքիր փորձություն էր մասնակցել ռեալիթի շոուում։

Ճանապարհը դժվար է, կապ չունի, թե որ երկրում ես։ Ես կարող էի իմ կայացած ճանապարհը շարունակել Հայաստանում, սակայն ես չէի գտնի այս մեծ ռեսուրսները։

-Ձեր ասածից կարելի է միայն ենթադրել՝ ի՞նչն է արվել շոուի համար, ինչը՝ ոչ։ Ի՞նչ է ենթադրում «դժվար ճանապարհ եմ անցել» ասվածը։ ԱՄՆ մեկնելուց հետո միանգամից մասնագիտակա՞ն գործունեություն եք անցել, թե՞ այլ աշխատանք էլ եք արել։

- Քիչ թե շատ։ Հիմնականում քոլեջում եմ սովորել, առաջին հերթին դարձել եմ ուսանող։ Ես, ցավոք սրտի, չեմ արել այլ աշխատանք։ Սցենարային առումով մի փոքր օժանդակել եմ ռեալիթի շոուի նկարահանմանը, որպեսզի ներկայացնենք հայ միգրանտի  կերպարն այնտեղ։  Ինքս ճանաչում եմ ընտանիքների, որոնք սկսել են շատ ծանր աշխատանքներից, քրտնաջան աշխատել են։ Կարելի է ասել՝ ես իրենց հավաքական կերպարը ներկայացրի ռեալիթի շոուում։

Սկզբնական շրջանում եղել են մի քանի օրեր, երբ փորձել եմ հասկանալ, թե ինչ կարող եմ անել, բայց ինձ միշտ ասել եմ, որ ավելի լավ է՝ իմ ամբողջ ներուժն օգտագործեմ  մասնագիտական գործունեություն ծավալելու մեջ։

Որոշ ժամանակով ես թողել եմ իմ սկզբունքները, սկսել եմ դժվարությամբ կայանալ, ԱՄՆ-ում ամեն ինչ 0-ից սկսել։ Դա շատ լուրջ և վտանգավոր էր, իմ կարեիրան կարող էր փլուզվել։ Ես շարունակել եմ խաղալ հայկական  նախագծերում, ռեալիթի շոուում, սակայն իմ նպատակը դա չէր, իմ նպատակն էր կատարեկագործել պրոֆեսիոնալիզմը։

Ես սկսել եմ շատ փոքր դերերից, նաև ունեցել եմ բավականին խոստումնալից և հետաքրքիր դրվագներ, որոնք տեղ են գտել ամերիկյան կիոինդուստրիալյում։

-Ամեն դեպքում Ձեզ ապրելու միջոցներ էին պետք։ Ի սկզբանե ի՞նչ աշխատանք եք արել։ Դուք մեծ կազմակերպությունների ֆիլմերում փոքր դերեր եք խաղում։ Այժմ այլ աշխատանք անո՞ւմ եք։

-Եթե դու օրինական ես հաստատված ԱՄՆ-ում, պետությունն օժանդակում է քեզ։ Իրենք քեզ վճարում են սովորելու համար։ Որպես ուսանող՝ ես ապահոված եմ և կարողանում հոգալ իմ ծախսերը։


Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее