▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողջ ճշմարտությունը Անատի Սաքանյանի նշանադրության լուրերի մասին

Դիտեք նաև՝

BlogNews.am-ը գրում է. Երեկ էլեկտրոնային լրատվամիջոցներում լայն տարածում են գտել «Քարե դարդ» սիթքոմի դերասանուհի Անատի Սաքանյանի լուսանկարները և լուրերն այն մասին, որ նա նշանվել է։ Կայքը պարզել է, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը։

Այս օրերին Անատին հանգիստն է վայելում Եվրոպայում, նրա հետ կապ հաստատել չհաջողվեց։  Կայքը կապ հաստատեց նրա հայրիկի՝ Տիգրանի հետ։ Վերջինս նշեց, որ լուրերը չեն համապատասխանում իրականությանը, դստեր «նշանադրության» մասին իրենք էլ են լրատվամիջոցներից իմացել։

«Անատին մեկնել է հանգստի, Փարիզում մասնակցել է իր քեռու աղջկա նշանդրեքին։ Նա 2 լուսանկար է հրապարակել, որոնցից մեկում իր եղբոր, մյուսում՝ քավորի հետ է։ Չգիտեմ՝ ինչու են նման խոսակցություններ տարածվել»,- ասաց դերասանուհու հայրը։

Այժմ Անատին արդեն Մոնակոյում է։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее