«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ կից գրառմամբ.
«Ահա կրկին նման ողբերգական վիճակում են հայտնվել Գյումրու նախկին ռադիոզավոդի կիսաքանդ հանրակացարանում, տասնամյակներ շարունակ ապաստանած, աղքատ ու անօթևան ընտանիքները։ Ամեն անգամ, երբ անձրև է գալիս, մի տանջալից վիճակում են հայտնվում այդ ընտանիքները։ Չորս հարկանի շենքում միայն երկրորդ հարկում են մի քանի ընտանիքներ բնակվում, և քանի որ շենքը կտուր չունի անձրևաջրերը մինչև առաջին հարկ ու նկուղ են հասնում։ Հիմա նրանք երրորդ հարկից ջուրն են փորձում հավաքել, որ չլցվի իրենց ընտանիքների գլխին․․․»: