▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողբերգական ու առեղծվածային դեպք Երևանում. բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 25-ամյա աղջկա դի

shamshyan.com-ը գրում է. Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: 1-03 շտապօգնության հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ կանչով մեկնել են Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց 22ա շենք, որտեղ բակում հայտնաբերել են երիտասարդ աղջկա դի:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն շենքի 8-րդ հարկի բնակչուհի, 25-ամյա Ալիսա Ք.-ն է: Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե դժբախտ պատահար՝ դա պարզ կլինի մի շարք փորձաքննություններ նշանակվելուց հետո:

Հիմնական վարկածները դրանք են. կամ ինքնասպանություն կամ լվացքը փռելիս՝ նա վայր է ընկել:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ալիսա Ք.-ն աշխատում էր Երևանում գործող ոսկու շուկաներից մեկում:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее