▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողբերգական դեպք Տավուշում. 96-ամյա կինը կրակ է վառել, ընկել վրան և մահացել

Armtimes.com-ը գրում է. Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզի Կողբ գյուղում: 96 տարեկան կինն իր տան բակում չորացած խոտերը փորձել է այրել, սակայն ընկել է կրակի վրա եւ մահացել: Կողբի համայնքապետարանի քարտուղար Արմեն Ղուլիջանյանը կայքի հետ զրույցում ասաց, որ մահացած կինը Իսկուհի Հարությունյանն է եղել: Վերջինս մանրամասնեց, որ դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան՝ ժամը 11:00-ի սահմաններում: Այրվող կնոջը տեսել է նրա հարեւանը, սակայն, երբ հասել է կրակի մոտ, նա արդեն մահացած է եղել: «96 տարեկան, ծեր, թոշակառու էր, որ ասեմ սոցիալապես լավ էր ապրում, ճիշտ չի լինի: Միայնակ էր ապրում»,- ասաց Արմեն Ղուլիջանյան:

Կայքին հայտնի դարձավ, որ Իսկուհի Հարությունյանը ունի 4 զավակ, որոնցից երկուսն ապրում են արտերկրում:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее