
shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ հունիսի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։40-ի սահմաններում ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Բյուրեղավանի վարչական տարածքում գտնվող «Սյունէներգոշին» ՍՊԸ-ի տարածքում տղամարդու դի կա։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Ալիկ Գրիգորյանի գլխավորությամբ։ Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության և նույն վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել են մարզի քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանն ու Աբովյանի քննչական բաժնի պետ Հրաչ Ղազարյանը։ Ժամանել են նաև Ճանպարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Բյուրեղավան քաղաքի բնակիչ՝ 78-ամյա Ռուբեն Առաքելյանն էր։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ վերջինս վրաերթի է ենթարկվել Բյուրեղավան քաղաքի բնակիչ՝ 49-ամյա Մարտին Եսայանի կողմից վարած КамАз 5410 մակնիշի 726 ՏՍ 43 համարանիշի ավտոմեքենայով։
Նյութը՝սկզբնաղբյուր կայքում
shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ հունիսի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։40-ի սահմաններում ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Բյուրեղավանի վարչական տարածքում գտնվող «Սյունէներգոշին» ՍՊԸ-ի տարածքում տղամարդու դի կա։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Բյուրեղավան քաղաքի բնակիչ՝ 78-ամյա Ռուբեն Առաքելյանն էր։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ վերջինս վրաերթի է ենթարկվել Բյուրեղավան քաղաքի բնակիչ՝ 49-ամյա Մարտին Եսայանի կողմից վարած КамАз 5410 մակնիշի 726 ՏՍ 43 համարանիշի ավտոմեքենայով։
Նյութը՝սկզբնաղբյուր կայքում


