shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Վարդավառի այգում՝ արհեստական լճակում, երիտասարդ աղջկա դի կա:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի և բաժնի պետի օպերգծով տեղակալ Մամիկոն Հակոբյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր լճից դուրս են բերել երիտասարդ աղջկա դին:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են ջրահեղծ եղած աղջկա ինքնությունը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում


