▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողբերգական դեպք Երևանում. տղան ու աղջիկը տան բակում հայտնաբերել են իրենց մոր կախված դին. նա երկտող էր թողել

Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ մարտի 5-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն 1-ին փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի բակում կնոջ դի կա կախված։

Ոստիկաններն ու քննիչները նշված տան բակում՝ խաղողի թարմայից կախված վիճակում հայտնաբերել են նույն տան բնակիչ՝ 79-ամյա Հասմիկ Դ.-ի դին։ Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև նամակ, որտեղ Հասմիկ Դ.-ն գրել է. «Խնդրում եմ, ինձ ներեք իմ արարքի համար, էլ չեմ կարող դիմանալ, քանի որ ամուսինս ամիսներ առաջ է մահացել»։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее