▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողբերգական դեպք Արարատի մարզում. 8-ամյա տղան ու 10-ամյա աղջիկը հիվանդանոցներ տեղափոխվելու ճանապարհին մահացել են

Այսօր՝ ապրիլի 14-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում:

Ժամը 19:00-ի սահմաններում, ոստիկանության Արտաշատի բաժին Արտաշատի և Մասիսի բժշկական կենտրոններից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ են տեղափոխվել երեխաների դիեր:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկանները պարզել են, որ մահացածներն են 8-ամյա Գոռ Մանուկյանը և 10-ամյա Նվարդ Վարդանյանը: Ն. Վարդանյանը Արտաշատի, իսկ Գ. Մանուկյանը՝ Մասիսի հիվանդանոց են տեղափոխվել Ազատավան գյուղից, որտեղ նրանք եղել են նշված գյուղում գործող խոզաբուծարանում և այնտեղ պահեստավորված 50 կիլոգրամանոց երգիպտացորենի պարկերը թափվել են երեխաների վրա, ինչն էլ է դարձել է մահվան պատճառ:

Փաստի առթիվ Արտաշատի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Նախնական տեղեկություններով, մահացած երեխաներից մեկը խոզաբուծարանում աշխատողի երեխան էր, իսկ մյուսն էլ՝ սեփականատիրոջ ազգականն էր:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее