Թարմացում.Քաղցրաշենում 13-ամյա աղջիկը մահացել է թոքաբորբից
Քաղցրաշենում 13-ամյա աղջիկը մահացել է թոքաբորբից։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց մահացած աղջկա հարազատներից մեկը։
Հարազատն ասաց, որ երեխայի մահվան պատճառն էներգետիկը չի եղել։
Ավելի վաղ «Հրապարակը» գրել էր, որ Քաղցրաշենում 13-ամյա աղջիկը մահացել է էներգետիկ օգտագործելու հետևանքով։
«Հրապարակ»-ի տեղեկություններով` երեկ Արտաշատի Քաղցրաշեն գյուղում ողբերգական դեպք է տեղի ունեցել. 13-ամյա աղջիկը, ով ակտիվորեն զբաղվում էր ֆուտբոլով, մահացել է։ Գյուղում լուրեր են պտտվում, որ էներգետիկ ըմպելիքներն է չարաշահել անչափահասը, ինչի հետևանքով էլ մահ է գրանցվել։
Քաղցրաշենի վարչական ղեկավար Աշոտ Խալաթյանը հաստատել է տեղեկությունը. «Ջերմել է, հիվանդանոց են տեղափոխել, գլխի հետ կապված թարախային պրոցեսներ են եղել։ Այո, ասում են` էներգետիկներ օգտագործել է»։


