▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. Mercedes-ը 100 մ գորվել է ձորը. գյուղապետը տեղում մահացել է. կա վիրավոր

 

Հոկտեմբերի 12-ին, ժամը 18.53-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Ներքին Խոտանան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Mercedes ML մակնիշի 34 UM 715 պետհամարանիշով (վարորդ՝ 1972 թ. ծնված Գ. Կ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 50 մ):

Փրկարարները վարորդի դին դուրս են բերել ձորից և տեղափոխել Կապանի ԲԿ, իսկ ուղևոր 1977 թ. ծնված Ա. Հ.-ին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության մեքենային: Ա. Հ.-ն հոսպիտալացվել է Կապանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

 

shamshyan.com-ը գրում է, որ մահացած Գ. Կոստանդյանը Վարդավանք գյուղի գյուղապետն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее