shamshyan.com-ը գրում է. Երեկ՝ օգոստոսի 4-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Աշտարակ-Երևան ավտոճանապարհին։ Ժամը 21։40-ի սահմաններում Աշտարակ-Երևան ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում բախվել են Երևան քաղաքի բնակիչ՝ 61-ամյա Սամվել Ջեյրանյանի վարած Volkswagen Passat մակնիշի 99 GG 399 համարանիշի և Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի բնակիչ՝ 36-ամյա Գեղամ Սարգսյանի վարած ВАЗ 2121 մակնիշի 34 GG 889 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ВАЗ 2121-ի վարորդը տեղում մահացել է, իսկ նրա ուղևոր՝ 4-ամյա Սարգիս Սարգսյանը մարմնական վնասվածներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղից էլ տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները երեխայի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր։ Բախման հետևանքով 2 մեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում, Нива-ն էլ գլխիվայր շրջվել է։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածն ու վիրավորը հայր ու որդի են։ ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Volkswagen-ի վարորդ Ս. Ջեյրանյանը նախկինում աշխատել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի (ԲԽՍՍ) վարչության պետ, կոչումով գնդապետ է։
Նյութը՝սկզբնաղբյուր կայքում


