Այսօր՝ հունիսի 5-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում.այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամը 07։40-ի սահմաններում ВАЗ 2106 մակնիշի 34 DC 930 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխավան ավտոճանապարհի Արտաշատի կամրջի հարևանությամբ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ջրափոսում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը տեղում մահացել են։

Նյութը` սկզբնաղբյուր կայքում


