▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. 20-ամյա վարորդը 06-ով բախվել է արգելապատնեշներին. մայրը տեղում մահացել է


shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում Նիզամի գյուղի բնակիչ, 20-ամյա Նարեկ Դունոյանը իր վարած ВАЗ 2106 մակնիշի 35 AU 356 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 17-րդ կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և մոտ 30 մետր առաջ ընթանալով՝ կողաշրջվել: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևորուհի, համագյուղացի 58-ամյա Թամարա Խաչատրյանը տեղում մահացել է: 
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնը, սահմանազատել տարածքը, իսկ հետո ՃՈ աշխատակիցների ու քաղաքացիների օգնությամբ ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխել են Ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը վարորդի մայրն էր և աշխատում էր Նիզամի գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее