▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. կա 1 զոհ, 4 վիրավոր

Նոյեմբերի 21-ին, ժամը 17:27-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 71-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի 24 UL 614 պետհամարանիշով (վարորդ՝ Ա. Վ.) և «Toyota ipsum» մակնիշի 97 MM 111 պետհամարանիշով (վարորդ՝ Ռ. Ս.), ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Toyota» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ 1961 թ. ծնված Ս. Զ.-ը, 1971 թ. ծնված Խ. Մ.-ը, 1994 թ. ծնված Ա. Ա.-ը, 1958 թ. ծնված Գ. Ա.-ը և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ 1964 թ. ծնված Ա. Վ.-ը  տեղափոխվել են Թալինի ԲԿ, որտեղ Ա. Վ.-ը մահացել է, իսկ մյուս տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Փրկարարները Գ. Ա.-ին պատգարակով մոտեցրել են շտապօգնության մեքենային, փակել գազի բալոնների փականները, հոսանքազրկել ավտոմեքենաները, իրականացրել ճանապարհի լվացման և մեքենաների հովացման աշխատանքներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее