▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օվսաննա Մինասյանը՝ «Ուրիշի հոգին» սերիալի, անձնական կյանքի ու ապագա ծրագրերի մասին

 

Life.panorama.am-ը գրում է, որ   զրուցել է Օվսաննա Մինասյանի հետ, ով ներկայանում է «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Ուրիշի հոգին» հեռուստասերիալում՝ մարմնավորելով առանցքային կերպարներից մեկին՝ Արինային: Երիտասարդ դերասանուհին պատմել է, որ սա իր առաջին փորձն է դերասանական արվեստում.

«Ես ուղղակի շատ էի ցանկանում նկարահանվել որեւէ սերիալում, եւ երբ իմացա, որ «Շանթ» հեռուստաընկերությունը քասթինգ է հայտարարել նոր սերիալի համար, որոշեցի մասնակցել եւ ի ուրախություն ինձ, ընտրվեցի»,- նշեց  «Միս աշակերտուհի 2014»-ի հաղթող Օվսաննան:

Մեր այն հարցին, թե սերիալում մասնակցելու ցանկությունը ինչո՞վ էր պայամնավորված, նշեց. «Ես սիրում եմ ինձ նոր ոլորտներում փորձել, հասկանալ եւ գնահատել ուժերս, եւ այս ոլորտն էլ ինձ համար շատ հետաքրքիր էր: Պետք է նշեմ, որ հայտնի դառնալու մոլուցքով չէի տառապում, ես պարզապես ուզում էի ուժերս փորձել, դե իսկ հայտնիության չափաբաժինը կար, բայց գտնվում էր երկրորդկան պլանում»:

Մեր այն նկատառմանը, թե արդյոք դժվար չէր չունենալով դերասանական կրթություն եւ լինելով շատ երիտասարդ նկարահանվել միանգամից առանցքային կերպարում, Օվսաննան նշեց. «Իհարկե, շատ դժվար էր, բայց արդեն աստիճանաբար փորձում եմ էլ ավելի ճիշտ կառուցել իմ խաղը, եւ դա անում եմ պրոֆեսիոնալ մարդկանց հետ աշխատելով, նրանց միջոցով դժվարությունները հաղթահարում եմ»:

Օվսաննան իր իրական տեսակի եւ Արինայի հերոսուհու հետ նմանություններ տեսնում է. «Իմ հերոսուհին խիզախ է, բարի, պայքարող, հոգատար. պետք է նկատեմ, որ ես եւս ունեմ այդ հատկանիշներն իմ մեջ»,- նշեց նա:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее