▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ովքեր կմասնակցեն Նիկոլի հետ հանդիպմանը՝ իրավունք չունեն կոչվելու համալսարանական․ Դավիթ Ափոյան

Դավիթ Ափոյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․

Ըստ շրջանառվող լուրերի՝ վաղը այս մարդը այցելելու է Երևանի պետական համալսարան:

Վերջին օրերին իր և իրեն կից այլ սուբյեկտների կողմից հայոց ազգային արժեքների դեմ ուղղված զառանցանքները տեսնելով՝ վստահ կարող ենք արձանագրել, որ այցը ունի հստակ պլանավորված քաղաքական նպատակ: Դա կդրսևորվի ոչ միայն վաղվա այցի ընթացքում իր արտահայտած մտքերի, կատարած գործողությունների արդյունքում, այլև ազգային ինստիտուտների դեմ ուղղված այս անբարոյական արշավի ընթացքում հենց Մայր բուհ այցելության փաստով:

Վաղվա այցելության շրջանակներում ինձ, ի թիվս այլնի, մի հարց ևս հետաքրքրում է: Ըստ տարածված տեղեկության՝ վաղը նախատեսվում է նաև հանդիպում համալսարանում որոշ մարդկանց հետ:

Ինչու՞ այդ մարդկանց համալսարանական չեմ կոչում:

Հանդիպման լսարանը ձևավորվել է հատուկ ընտրությամբ: Ես չգիտեմ` ինչ երաշխիքներ ստանալով և ինչ ֆիլտրացիա անցնելով է այդ կազմը ձևավորվել, բայց մի բանում վստահ եմ. այն մարդիկ, ովքեր ներկա կգտնվեն այդ հանդիպմանը, առնվազն իրենց մակարդակում ընդունում են, որ իրենք կրթվում, աշխատում կամ գիտությամբ են զբաղվում «փախստականների որջում», որը իմ Մայր բուհի հետ որևէ աղերս չունի և չի կարող ունենալ: Նրանք կիսում են այն մտքերն ու գաղափարները, որոնք հնչեցվել են այցելուի կողմից:

Հիշեցնում եմ, որ որևէ մեկը պարտավոր չէ գնալ այդ հանդիպմանը, յուրաքանչյուրն ազատ է իր որոշումը կայացնել, հատկապես` ուսանողների շրջանում: Ուստի այն մարդիկ, որոնք այս ամենը հաշվի առնելով կմասնակցեն հանդիպմանը, իրավունք չունեն կոչվելու համալսարանական և առհասարակ` խոսել արժեքներից:

Այո՛, ես պատահական չեմ հայտնում այս համոզմունքը, ես, այս գրառումն անելով, մեկ անգամ ևս ուզում եմ հուշել այդ մարդկանց, որ լավ մտածեն, իրենք իրենց հարց տան՝ արժեհամակարգային առումով ո՞վ եմ ես, և ո՞վ` չեմ ուզում լինել, և միայն այդ հարցերի պատասխանները ստանալուց հետո կայացնեն իրենց որոշումը՝ մասնակցում են հանդիպմանը, թե ոչ:

Մի հուշում ևս. ձեր մասնակցությամբ համալսարանը այդպիսին չի դառնալու, կառույցը փուլ չի գալու, քանի որ ձեզ այդ ցուցակում գրողները և ձեզ հետ հանդիպողները ժամանակավոր են, իսկ կառույցի ստեղծած արժեքները՝ հավերժական:

Մի օր դուք մնալու եք մենակ ինքներդ ձեզ հետ և չեք գտնելու ինքներդ ձեր հանդեպ կատարած ստորացուցիչ քայլի պատասխանը:

Լա´վ մտածեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее