Սահմանադրական դատարանը ընտրությունների արդյունքների բողոքարկման պատասխանը դեռ մի քանի օր քննելու է։ Որքան հետաձգվում է նոր կառավարության ձևավորումը ,այնքան պաշտոնների թեկնածուների անունները տարբեր թարմությամբ շրջանառվում են։
Վերջերս գեներալի կոչում ստացած Ոստիկանապետ Վահե Ղազարյանը, ով Նիկոլ Փաշինյանի ընկերն է ըստ կառավարության մոտ աղբյուրների նշանակվելու է ԱԱԾ պետ։
Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնի համար կռիվը դարձյալ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի և ՇՄ ժամանակավոր պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանի միջև է։ Քանի որ Ռոմանոս Պետրոսյանը քննարկվում է նաև որպես Տարածքային կառավարման նախարար, ապա հավանական թեկնածու է մնում Գնել Սանոսյանը։
Ռուսաստանում Հայաստանի լիազոր դեսպանի թեկնածու է քննարկվում ՌԴ հայերի միության նախագահի Մոսկվայի և Մերձմոսկովյան շրջանի ներկայացուցիչ Արտյոմ Վարդանյանի անունը։ Վերջինս ըստ մեր տվյալների ժամանակին Մոսկվայում կազմակերպել էր Աննա Հակոբյանի հիմնադրամի միջոցառումը։
Շատ ավելի սենսացիոն է սակայն Արտաքին գործերի նախարարի պաշտոնի թեկնածուն։ Պարզվում է ամիսների լռությունից հետո նախարարի պաշտոնը շնորհվելու է նախկին ՊՆ Դավիթ Տոնոյանին։
Սյունիքի մարզում ևս փոփոխություններ են սպասվում, ներկայիս մարզպետին կփոխարինի Նարեկ Բաբայանը։ Կառավարության շուրջ զարգացումները իրականություն կդառնան հաշված օրեր հետո և հաշված օրեր անց կհանդարտվեն կրքերը և քննադատության մուրճն ու մանգաղը կտրվի կառավարություն֊ընդդիմություն կողմերին։