▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ովքեր հրամայեցին և ովքեր կատարեցին այս ապօրինի կալանավորումը, շատ ավելին պիտի ստանան Աստծո կողմից

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր ճանաչեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ` Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին:

Սակայն արդյո՞ք սա իր բանտարկությունն է։ Ո՛չ, իրականում մենք ենք, որ մնում ենք առանց հոր, զրկված նրա խոսքից, օրհնությունից ու խրատներից։ Մենք ենք, որ կրում ենք և պիտի կրենք այդ բացը մեր կյանքում։

Միքայել Սրբազանը մշտապես անմնացորդ նվիրված է եղել եկեղեցուն և հայրենիքին իր արդար ու ազնիվ կյանքով, իր խրատներով ու սիրով։ Նա արժանի չէր, որ իր հետ այդպես վարվեին։

Ինչպես Պողոս առաքյալը և բազմաթիվ սրբեր անցան բանտարկության ճանապարհով, այնպես էլ սրբազանն է այժմ անցնում այդ ճանապարհը։ Բայց հիշո՞ւմ է այսօր որևէ մեկը նրանց, ովքեր բանտարկեցին սրբերին կամ առաքյալներին։ Ո՛չ, հիշում են միայն արժանավորներին՝ իրենց կյանքով ու խոսքով հանդերձ:

Իսկ այն անձինք, ովքեր հրամայեցին և ովքեր կատարեցին այս կեղծ ու ապօրինի կալանավորումը, շատ ավելին պիտի ստանան իբրև դատավճիռ՝ ոչ թե մարդկանց, այլ անաչառ Դատավորի՝ Աստծո կողմից։

Գուցե սա ժողովրդի համար սթափության կոչ է՝ վերանայելու վերաբերմունքը հանդեպ մեր հոգևոր առաջնորդները, գիտակցելու, որ հաճախ չենք արժևորում նրանց, երբ մեր կողքին են։

Շարունակում եմ աղոթողը մնալ Միքայել Սրբազանի ազատության, համբերության և առողջության համար։

Տեր Սարգիս քահանա Սարդարյան

Շիրակի թեմ, Իսահակյանի հովվություն

Դիտեք նաև՝

***

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее