▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ովքե՞ր են «Վեցերորդ զգայարանի» նոր էքստրասենսները

BlogNews.am-ը գրում է. Սեպտեմբերի 18-ին կմեկնարկի «Վեցերորդ զգայարան» հաղորդման նոր եթերաշրջանը, որի ժամանակ էքստրասենսներ Կարեն Ապոյանին և Անի Մաջնունյանին կփոխարինեն նոր փորձագետներ։ BlogNews.am-ի հետ զրույցում հաղորդման պրոդյուսեր Հրաչ Մուրադյանը պատմեց նոր եթերաշրջանի մասին։

«Մենք նոր գույներ ունենք։ Ամեն եթերաշրջանում փորձում ենք հետաքրքիր նոր լուծումներ գտնել՝ պահպանելով ֆորմատը։ Ունենք 2 նոր էքստրասենս, 2-ն էլ արտերկրից են։ Նրանցից մեկը շաման է՝ Ֆերնանդոն, ով ազգությամբ հայ է, սակայն ապրել է Իսրայելում և նախագծի համար է եկել Հայաստան, երկրորդը՝ Կարպիսը, Սիրիայից է։ Մինչ այս մենք նման տեսակի գույներ չենք ունեցել։ Ֆերնանդոն շատ երիտասարդ է, Կարպիսը 50-ն անց է»,- ասաց Հրաչը։ Նրա գնահատականով՝ արդեն նկարահանված հաղորդումների ժամանակ երկուսն էլ շատ  հետաքրքիր են եղել։

««Վեցերորդ զգայարանի» այս եթերաշրջանն այլ ուղղվածության էր։ Ավելի շատ կենտրոնացած էր անձնականի վրա։ Խոսքը ոչ թե գաղտնիքների, այլ նուրբ թելերի մասին է,- ասաց պրոդյուսերն ու հավելեց, որ անձնականի հետ կապված այս եթերաշրջանում որոշակի արգելքներ են սահմանել։-Առաջին և երկրորդ եթերաշրջանների արդյունքում ստեղծված մթնոլորտի արդյունքում հասկացանք, որ շատ հայտնիներ պարզապես պատրաստ չեն ընդունելու իրենց  հասցեին ասված ճշմարտությունը։ Հիմա մենք ոչ թե խմբագրում ենք դա, այլ որոշակի տաբուներ ենք դրել. խնդրել ենք չկենտրոնանալ 2 թեմայի շուրջ՝ մահ և սեռական կյանք»։

«Վեցերորդ զգայարանն» այս եթերաշրջանում հյուրընկալել է Դիանա Մալենկոյին, Լիանա Զուրաբյանին, Արա Ղազարյանին, Գոռ Վարդանյանին, Աստղիկ Սաֆարայանին, Սամվել Սարգսյանին և այլոց։ «Շատ եթերներ կան, որոնք տպավորիչներ են եղել։ Ինձ համար էմոցիոնալ առումով սարսափելի ծանր է եղել դերասան Սամվել Սարգսյանի եթերը։ Այդ մարդուն բացում են այնպես, ինչպես որևէ մեկը չի ճանաչել, դու հասկանում ես այդ մարդու կյանքի փորձն ու ակամա այնպիսի մեծ հարգանքով ես լցվում նրա նկատմամբ։ Լինելով տարիքով տղամարդ, ունենալով կյանքի մեծ փորձ՝ նա մի վայրկյան առանց արցունքի չի նստել կադրում։ Այդ եթերում էքստրասենսները շատ լավ են աշխատել։ Նրանք բերում էին շատ նուրբ մանրամասներ, մենք, հասկանալով Սամվելի հոգեվիճակը, իրեն առաջարկում էինք ստոպ տալ, բայց նա ստոպ չտվեց»,- պատմեց Հրաչը։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее