▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ովքեր են հայկական հեռուստատեսության ամենադառը կորիզները

 

kaktusblog-ը գրում է.

Ինչպե՞ս հայտնվել հեռուստաընկերությունում և դառնալ հաջողակ, պահանջված դեմք: Մասնագետները նշում են՝ տեսք, դիկցիա, գրագիտություն,  բայց եթե դուք ունեք ծանոթ, ապա նշած հատկությունները ձեզ այդքան էլ պետք չէ: Հայկական հեռուստատեսությունում շատ հեռուստահաղորդավարներ հայտվել են հենց ծանոթի սկզբունքով, կամ էլ հայավարի նրանց համար ինչ-որ մեկը բարեխոսել է: Ծանոթի միջոցով հեռուստատեսություն մտած մարդիկ, սովորաբար դառը կորիզ են լինում, ինչի մասին էլ այսօր գրելու եմ: Այս երեք հաղորդավարուհիները ինչ էլ անեն միևնույն է չեն սիրվելու

  1. Լիլիթ Մուրադյանը, երբ հայտնվեց Առաջին Ալիքում նրա մասին ոչ ոք ոչինչ չգիտեր: Նա վարում էր Առաջին ծրագիրը, իր երբեմնի մտերիմ ընկերուհի Յանա Դանիելյանի հետ: Հիշում եմ, բոլորն ասում էին, ով է այս ոչ պրոֆեսիոնալ հաղորդավարուհին, ով անգամ իր գործընկերուհուն է ընդհատում եթերի ժամանակ: Պարզվում է Լիլիթը իր մորաքրոջ միջոցով է հայտվել Հանրային հեռուստաընկերությունում, ով մեծ կապեր ունի: Դե բնականաբար եթե այդպիսի մեջք ունես, ոչ միայն կոլեգայիդ կնդհատես, մի հատ էլ կմեծամտանաս և բոլորին վերևից կնայես: Կան չէ, մարդիկ, ովքեր ինչ էլ անեն, ինչպես էլ իրենց պահեն միևնուն է չեն սիրվում և կարծում եմ Լիլիթը ինքն էլ լավ գիտի, որ նրան չսիրողների բանակն ավելի շատ է, քան սիրողների:

562434_497003273681839_1360299237_n2.   Դինա Ակոպովնա կամ ինչպես նա է ասում՝ Դինայի հետ: Զարմանում եմ, ինչպես կարելի էր այս հաղորդավարուհուն եթեր թողնել, չնայած նա այլևս եթերում չէ: Երկար ժամանակ նա աշխատում էր մի հեռուստատեսությունում, որտեղ վարում էր Դինայի հետ հաղորդումը, մեկ -մեկ թվում էր հյուրերը գալիս էին Արտաշի մոտ, ոչ թե Դինայի: Նրանց դիմավորում էր Դինան՝ բազմած իր գահին և անճաշակ հագուստով, էլ չեմ ասում նրա խոսքի մասին: Դինան էլ դասվում է այն դառը կորիզների շարքին, ով հայտվեց հեռուստատեսությունում ինչ-որ մեկի թեթև ձեռքով:

13511004_1046293442106706_4573703227129828904_n

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее