Գիտեմ, որ Asekose.am-ն ունի մոդերատոր, որ հետևում է կայքում հրապարակված նյութերի ներքո վիրավորական արտահայտություններին ու դրանք հեռացնում:
Վիրավորանք, բնականաբար, չի հասկացվում քննադատությունը կամ որևէ մեկի ասածի հետ անհամաձայնությունը:
Հետաքրքրվել եմ, որ մոդերատորը ուշադիր էր նաև Ալլա Լևոնյանի մասնակցությամբ CV հաղորդման ներքո կատարվողին և եթե լինում էին վիրավորանքներ՝ դրանք հեռացվում էին:
Սակայն հայտնվել էին Ալլա Լևոնյանի «փաստաբաններ», որոնք, սկզբում, չնայած մոդերատորի աշխատանքին, նաև իրենց անունից էին խնդրում հեռացնել մեկնաբանությունները, իսկ դրանից հետո անցել էին հայհոյախառն արտահայտություններով եղած մեկնաբանություններին պատասխանելուն ու նույնիսկ ֆեյսբուքյան օգտատերերին սպառնալուն:
Հայհոյող օգտատերերն, ի դեպ, այնքան էին տարվել իրենց «աշխատանքով», որ Asekose.am-ին ու կայքի աշխատակիցներին մեղադրում էին Ալլա Լևոնյանի դեմ պատվեր կատարելու մեջ ու սպառնում «բացահայտել» նրանց դեմքն ու գործելաոճը, այնպես անել, որ այլևս ոչ ոք հարցազրույց չտա կայքին...
Սկզբում ասացի, որ գիտեմ, որ կայքն ունի մոդերատոր, բայց ավաղ ՝ չեմ կարծում, որ պարտավոր է հոգեբույժ էլ ունենա, որ պատասխանի նման մարդկանց ու խաղաղեցնի նրանց:
Անկեղծ՝ նաև ժամանակ էլ չունեն Asekose.am-ի լրագրողները, որ նման հիմարություններին պատասխանեն, դրա համար էլ դա անում եմ ես՝ մարդ, որ մի ժամանակ աշխատել եմ այս կայքում, իսկ հիմա շարունակում են նրան հավատարիմ մնալ՝ այդ թվում նաև իբրև ընթերցող ու սյունակագիր:
Եթե առավել անկեղծ՝ ես էլ ուզում եմ այսքանով սահմանափակվել ու ավարտել իմ պատասխանը Ալլա Լևոնյանի մասնակցությամբ CV հաղորդման շուրջ աղմուկ անողներին ու հայհոյող «փաստաբաններին», որոնք, ի դեպ, իրենց տարբեր վիրավորանքների ու մեղադրանքների շարքում նշում են, թե հաղորդման վերնագիրը կապ չունի երգչուհու խոսքի հետ ու այն դրել են կայքի աշխատակիցները՝ դիտում ապահովելու համար:
Ալլա Լևոնյանի հայհոյող «փաստաբաններին» խորհուրդ կտամ դիտել հաղորդումը 11-րդ րոպեի 17-րդ վայկյանից սկսած ու հետո նորից կարդալ վերնագիրը:
Ի դեպ, մեծ հույս ունեմ, որ այս հայհոյախառն արտահայտություններով աչքի ընկնողները Ալլա Լևոնյանի արվեստի երկրպագուները չեն ու ուզում եմ հավատալ, որ երգչուհին տեղյակ չէ, թե ինչպես են իր «անհայտ երկրպագուները» վիրավորում հանդիսատեսին, որը, թեկուզ , քննադատում է իր արվեստը:
Եվ իբրև վերջաբան՝ մեկնաբանություններ գրողները իրական մարդիկ են, իսկ հայհոյողներից մեկն՝ անդեմ...Որն է ավելի ազնիվը՝ խիզախորեն քննադատելը, թե նենգաբար ու թաքնված հայհոյելն ու սպառնալը....
Հա, ևս մեկ՝ ի դեպ. մեկնաբանություն գրողներից մեկը ռեժիսոր Սարգիս Միքայելյանն է, ով օրերս է վերադարձել Արցախից, որտեղ մասնակցում էր մերօրյա ազատամարտին:
Նրա վիրավորական մեկնաբանությունը ջնջվեց, սակայն նա հարկ է համարել կրկին արտահայտել իր միտքը հաղորդմանը, որի վերնագիրը, կրկնում ենք, լրագրողը չի հորինել....
Սարգիս Միքայելյանի մեկնաբանությամբ լուսանկարն, ինչպես նաև հաղորդումը՝ ստորև.
Հեղինակ՝
Ա. Գրիգորյան