▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ովքեր են հայ հայտնիների պրոդյուսերները

Blognews.am-ը գրում է.

Համաշխարհային շոու բիզնեսում մենեջեր-պրոդյուսեր ունենալը դա ոչ թե թիթիզություն է, այլ պրոֆեսիոնալիզմ: Հայաստանում չգիտես ինչի դա ավելի շատ ձևական բնույթ է կրում, սա իհարկե իմ սուբյեկտիվ կարծիքն է: Երբ օրինակ կարդում ես ինչ-որ հարցազրույց, պարզավում է, ոչ թե հայտնի մարդն է տվել, այլ նրա մենեջերը: Հիմա ուզում եմ թվարկեմ այն մարդկանց, ովքեր ունեն պրոդյուսեր-մենեջերներ: 

Երգչուհի Սիրուշոյին ինչ հիշում եմ ունեցել է մենեջեր կամ պրոդյուսեր: Նա վաղուց արդեն կտրել է կապը լրագրողների հետ և չեմ էլ կարծում, որ լրագրողներից ինչ որ մեկը ունի նրա անձնական համար, և որ կարող է ինչ որ ինֆորմացիա ճշտելու համար զանգել նրան: Իհարկե Արևիկ Ուդումյանից առաջ նա մեկ ուրիշի հետ էր աշխատում, իսկ հիմա նրա գործերով զբաղվում է Նունե Խուրշուդյանը: Բայց մի բան էլ նշեմ, բացի այն որ նա ունի մենեջեր, նա ունի մեծ թիմ, ովքեր միշտ նրա տեսահոլովակների նկարահանումների ընթացքում երգչուհու կողինք են: 

Հաջորդը ցուցակում Լիլուն է, ով արդեն մի քանի տարի է սկսել է աշխատել պրոդյուսերի հետ, այսինքն կարելի է ասել լրջացրել է իր դիրքը: Լիլինան շրջագայում է երգչուհու հետ, զբաղվում բոլոր կազմակերպչական հարցերով, այս ամենը երևում է նրանց արված լուսանկարներից: Ի դեպ մի փաստ ևս, Լիլուն Լիլինային ծննդյան օրը նրան մեքենա էր նվիրել, դե բնականաբար դրա մասին նաև խոսվեց մամուլում: 

Մի բան էլ մոռացա ասեմ, որ Լիլուն հանդիսանում է Լիլինայի կնքամայրը: 

Արմեն Մարտիրոսյան, կամ ինչպես նա է ասում Արմին, նա միանգամից երկու երգիչների պրոդյուսեր է` Մարտին Մկրտչյան և Ռազմիկ Ամյան, ասեք, որ այնպիսի անուններ են, որ փողաբեր են: Արմենն առաջ նաև Հռիփիսիմե Հակոբյանի պրոդյուսերն էր, բայց Հռիփսիմեի և Մարտինի ամուսնությունից հետո, նա այլևս չէր ներկայանում որպես երգչուհու պրոդյուսեր: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее